Tert.am-ը գրում է․

Ըստ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության՝ 2015թ. հունվարին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 8 991 գործարք, որից ամենաշատը՝ Երևանում՝ 31.8%-ը, ամենաքիչը՝ Վայոց Ձորում՝ 1.6%-ը:

Ինչ վերաբերում է գներին, ապա դրանք նախորդ տարվա թե՛ հունվարին, թե՛ դեկտեմբերին գրեթե չեն փոփոխվել: Կենտրոնում ինչպես 2014թ-ի հունվարին, այնպես էլ՝ 2015թ-ին բնակելի շենքերի 1 քմ-ն արժեքը 428 հազ. դրամ է, Արաբկիրում՝ 356 հազ. դրամ: Մյուս թաղամասերում 1 քմ-ի գինը նվազել է 50-ից 1500 դրամի չափով:

Էական փոփոխության չեն ենթարկվել նաև բնակելի տների գները: Կենտրոնում դրանց 1 քմ-ի գինը ինչպես նախորդ տարվա հունվարին, այնպես էլ՝ 2015թ-ին կազմել է 476 100, Արաբկիրում՝ 383 հազ. դրամ, Քանաքեռ-Զեյթունում՝ 295 հազ., Նորք-Մարաշում՝ 319 հազ. 200 դրամ, Ավանում՝ 270 հազ. 500 դրամ, Շենգավիթում՝ 255 հազ. դրամ, Դավիթաշենում՝ 276 հազ. դրամ, Աջափնյակում՝ 250 հազ. 50 դրամ, Մալաթիա-Սեբաստիայում՝ 238 հազ. դրամ: Նախորդ տարվա համեմատ բնակելի տների 1 քմ-ի գինը բարձրացել է միայն Նուբարաշենում՝ 150 հազ. 500 դրամից հասնելով 150 հազ. 800-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել