ՇՏԱՊ.Արակարգ պատահար Լոռիում. հսկա ժայռը փլուզվել է ընթացող մեքենայի վրա(ֆոտո, վիդեո)Lorinews.am-ը գրում է․

Այսօր՝ փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:Lorinews.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ժամը 20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 34 կմ հատվածում փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով սարից հսկա ժայռաբեկորները թափվել են միջպետական ճանապարհի վրա: Փլուզման պահին ճանապարհին ընթացող մեքենա է եղել, ժայռը փլուզվել է անմիջապես <> մակնիշի ավտոմեքենայի վրա, այն վերածելով մետաղե ջարդոնի, բարեբախտաբար մեքենայի վարորդն ու ուղևորը լուրջ նասվածքներ չեն ստացել:

Դեպքի վայրում այս պահին աշխատում են Լոռու ճանապարհային ոստիկաններն ու ԱԻՆ աշխատակիցները:Պ Վարորդի պատմելով ամեն ինչ այնքան ակնթարթորեն է եղել, որ ինքը միայն հրաշքով է փրկվել, հակառակ դեպքում որևէ մեկը ողջ չէր մնա: Տուժած մեքենայի վարորդը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ դեպքից անմիջապես հետո զանգահարել է մեքենան ապահովագրած ԱՊՊԱ գործակալություն, որտեղից սակայն հայտնել են, որ իրենք չեն փոխհատուցի վնասը: Վարորդն այս դեպքում չգիտի, թե ում կարող է դիմել: Այս պահին նշված ճանապարհահատվածը միակողմանի փակ է: Լոռի ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Չի բացառվում, որ փլուզումը նաև կշարունակվի գիշերը, քանի որ դեռևս հսկա ժայռաբեկորներ կան կախված: Լուսանկարներն ու տեսանյութը՝ Lorinews.am-ի:

ՇՏԱՊ.Արակարգ պատահար Լոռիում. հսկա ժայռը փլուզվել է ընթացող մեքենայի վրա(ֆոտո, վիդեո)

ՇՏԱՊ.Արակարգ պատահար Լոռիում. հսկա ժայռը փլուզվել է ընթացող մեքենայի վրա(ֆոտո, վիդեո)

ՇՏԱՊ.Արակարգ պատահար Լոռիում. հսկա ժայռը փլուզվել է ընթացող մեքենայի վրա(ֆոտո, վիդեո)

ՇՏԱՊ.Արակարգ պատահար Լոռիում. հսկա ժայռը փլուզվել է ընթացող մեքենայի վրա(ֆոտո, վիդեո)ՇՏԱՊ.Արակարգ պատահար Լոռիում. հսկա ժայռը փլուզվել է ընթացող մեքենայի վրա(ֆոտո, վիդեո)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել