Էլի զարգացման մասին մտքերով եմ։

սահմանում։

Զարգացում ասելով կհասկանանք մարդու ունեցած գիտելիքներ աճ։ Ամեն տիպի գիտելիքների։

Զարգացման մասին խոսելուց իհարկե պիտի դիտարկել էն դեպքը, երբ մարդը «ա» վիճակում էր, անցավ «բ» վիճակի, հետո՝ «գ», որտեղ «ա»―«բ» անցումը աճ է, իսկ «բ»―«գ»֊ն նվազում։

Կողքից նայելուց «ա»―«բ» անցումը կարելի է զարգացում անվանել, խոսքը միայն իմ ընկալման մասին չի, այլ ասենք նա այդ ընթացքում լիքը գիտելիք է ձեռք բերել, լիքը նոր բան է իմացել։  իսկ ավելի շատ բան իմանալը զարգացում ա։   Ու ենթադրվում է, որ ինքը էդ ամենից ինչ֊որ բան է քաղել։

Հետո, «բ»֊ից «գ» վիճակի անցնելուց, նա իր այդ ձեռքբերումները => զարգացումը դնում  է մի կողմ, մոռանում է, ու գալիս մի  «ա»+ինչ֊որ բան վիճակի, ու այդ ինչ֊որ բանը «բ»֊ից շատ ցածր է։ Էլի կողքից նայելով, գնահատելով կարդացածի ընկալածը։

Հիմա հարց է առաջանում, արդյո՞ք էդ «բ»―«գ» անցումը զարգացում է։

Ու քանի որ ես կարծում եմ, որ մարդու կյանքում իր անցած փոփոխությունների բոլոր էտապները զարգացում են, ապա սկսում ես մտածել, որ ուրեմն զարգացումը ավելի շատ բան իմանալ, հասկանալը չի։

Զարգացումը ինքդ քեզ ավելի մոտ լինելն է։ Դու զարգացած ես, եթե քո սոֆթը համապատասխանում է քո հարդին, ու դրա պատճառով էռորներ չեն լինում։ Երբ դու քո կարդացածը, հասկացածը ավելի ես տաշում ու մոտեցնում քո էությանը։

Զարգացումը ինքդ քեզ ավելի լավ ճանաչելն ու հասկանալն է, ոչ թե ավելի շատ բան իմանալը, կամ դրանք ինչ֊որ կերպ օգտագործելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել