Մարտի 1… Ցավալի իրադարձություններ, ծանր հիշողություններ… Ցավում եմ, որովհետև մարդկային կորուստը ծանր է, անփոխարինելի և ցավալի… Չեմ ուզում անդրադառնալ՝ ով էր մեղավոր, ով ոչ: Սակայն, արդեն պարզորոշ զգացվում է, որ վերջին տարիներին հատկապես որոշ քաղաքական ուժեր մարտի մեկն օգտագործում են ավելի շատ իրենց վերակենդանացման կամ ուժերի, հնարավորությունների ճշգրտման նպատակով: Չգիտես ինչու, ՀԱԿառակ տրամաբանությանն ու խելամտությանը՝ այդ մասին հիշում են տարելիցին ու փորձում իրականացնել «թեժ գարուն», փորձարկել ուժերն ու քաղաքացիների տրամադրությունները:
Սակայն, ՀՀ քաղաքացիներն այլևս առաջվա միամիտները չեն և շատ լավ ճանաչում են բոլորին: Նրանք շատ լավ պատկերացնում են, որ իշխանությունների սխալներից բացի՝ մարտի 1-ի անկառավարելի իրավիճակի, հասարակական կարգի խախտումների, սադրանքների և կորուստների համար առավել մեծ պատասխանատվություն ունեն նաև ՀԱԿ-ը և նրա առաջնորդները:
Հիմա էլ պատահական չէ, որ իրենց թերթերից մեկը, վերլուծելով ներկա քաղաքական իրավիճակը, ԱԺ-ում հնչած ելույթներն իրենց հասցեին՝ իբր թե քաղաքական դաշտից հեռացնելու մասին եզրակացությամբ, գրում է. կստացվի, թե ոչ` կերևա մարտի 1-ի հանրահավաքին… Փաստորեն, ստացվում է, որ մարտի մեկին հավաքվելու խնդիրն այլ է, և մարտի 1-ն ուժերի փորձարկում է ընդամենը և ուրիշ ոչինչ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել