Սիրիան բազմազգ երկիր է: Սիրիայի մուսուլմանների մեծամասնությունը Սուննի ճյուղին են պատկանում, իսկ փոքրամասնություն կազմող Շիա ճյուղի ենթաճյուղ Ալավիդները ղեկավարում են երկրի ողջ պետական համակարգը: Այս ամենը լուրջ դեր խաղաց Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսման մեջ: Ճգնաժամի սկսմանը նպաստեցին նաև մարդու իրավունքների սահմանափակումները և Արևմուտքի հետաքրքրությունները Սիրիայում և ողջ Մերձավոր Արևելքում:
Սիրիայի ճգնաժամը սկսվեց 2011 թվականի մարտի 15-ին: Այդ ժամանակ կառավարության դեմ պայքարը ցույցերի տեսքով էր: Բաշար Ասադի կառավարությունը ցույցերին պատասխանում էր գնդակոծությամբ, և ընդդիմադիրները ստիպված եղան զինվելու ու իրենց նպատակներին զենքով հասնելու:
Կողմերը սկսեցին պատերազմել նաև քրդական բնակավայրերում, որի պատճառով էլ քրդական բնակավայրերը սկսվեցին վնասվել: Որպեսզի հետագա կորուստները կանխվեն՝ քրդերը զինվեցին և Սիրիայի ողջ քրդական բնակավայրերն իրենց հսկողության տակ վերցրեցին:
2012 թվականի հուլիսին քրդերը սկսեցին իրենց հսկողության տակ առնել Սիրիայի քրդական բնակավայրերը: Բնակավայրերի անցումը քուրդ զինյալներին կատարվեց համեմատաբար խաղաղ ճանապարհով: Կամիշլի և Հասսաքեհ քաղաքները խոշոր բնակավայրերից միակն են, որոնցում դեռ առակ են ռեժիմի զորքերը:
Քրդերը չեզոք դիրք են զբաղեցնում ռեժիմի ու ընդդիմադիրների հակամարտությունում, և այժմ քրդական զինված միավորումների միակ նպատակն իրենց բնակավայրերն ապահով պահելն է:
Երբ կոնֆլիկտը վերածվեց իսկական պատերազմի, Ալ Քաիդան ահաբեկիչներ ուղարկեց Սիրիա, ովքեր սկսեցին կռվել ընդդիմադիրների կողքին, որովհետև ընդդիմադիրների մեծամասնությունը պատկանում է նույն Սուննի ճյուղին, որին պատկանում է Ալ Քաիդան, իսկ պետությունը պատկանում է Շիա ճյուղին, որն Ալ Քաիդայի կողմից ընդունվում է որպես կեղծ ճյուղ: Ալ Քաիդայի զինված միավորումներից պատերազմին սկսեցին մասնակցել Ալ Նուսրան և «Իսլամական պետություն Իրաքի և Լևանտի» (2014թ հունիսից մինչև հիմա այս խմբավորման անունը «Իսլամական պետություն» է, կրճատ՝ ԻՊ) խմբավորումը:
ԻՊ-ն այս պատերազմում այն կարգի հզորացավ, որ 2014 թվականի սկզբներին առանձնացավ մյուս ընդդիմադիրներից և նրանց դեմ նոր ռազմաճակատ բացեց, իսկ փետրվարին ԻՊ-ն առանձնացավ Ալ Քաիդայից և դարձավ ինքնուրույն ու առանձին ռազմական և ահաբեկչական խմբավորում: Մինչև 2014 թվականի ամառը Բաշար Ասադին լոյալ զորքերի ու ԻՊ-ի մինչև ոչ մի լուրջ բախում տեղի չունեցավ: Հունիսին ԻՊ-ն հարձակվեց և մի քանի շաբաթում շատ անակնկալորեն զավթեց Սիրիայի հարևան Իրաքի տարածքի 1/3-ը: Շուտով ԻՊ-ն ինքն իրեն հռչակեց խալիֆայություն և այնպիսի մակարդակի հզորության հասավ, որ սկսեց միաժամանակ պատերազմել Սիրիայի ընդդիմադիրների, Սիրիայի կառավարության, Սիրիայի քրդերի, Իրաքի կառավարութան և Իրաքի քրդերի դեմ:
ԻՊ-ի կտրուկ աճումն ու հզորացումը պայմանավորված են մի քանի գործոններով: ԻՊ-ի հնարավորությունները հենց սկզբից լավն են եղել: ԻՊ-ն իր ֆինանսական միջոցներով ու հեղինակությամբ կարողացավ աշխարհի շատ երկրներից ջիհադիստների հավաքել և իր շուրջը համախմբել: ԻՊ-ի զբաղեցրած տարածքներում կան նավթի հանքավայրեր, և ԻՊ-ն, այդ հանքավայրերից արտահանած նավթը սև շուկայում վաճառելով, վաստակում է 2մլն դոլլար օրական:
ԻՊ-ն ավելի շատ հայտնի է իր դաժանությամբ: Իր հսկողության տակ ընկած Իրաքի զինված ուժերի բոլոր գերիները (շուրջ 2000) սպանվեցին: Իր զբաղեցրած տարածքներում բնակվող ոչ մուսուլմանների մեծ մասը փախուստի են դիմել, իսկ մնացածների հանդեպ՝ ԻՊ-ն լավագույն դեպքում կիռարում է խտրականություն: Հազարավոր խաղաղ բնակիչներ՝ այդ թվում նաև մուսուլմաններ, սպանվել են ԻՊ-ի զինյալների կողմից: Քրիստոնյա և Շիա կրոնական շինությունների մի մասը պայթացվել են, իսկ մյուս մասը՝ վերածվել ռազմական կետերի: Ու չնայած այս ամենին՝ մինչև հիմա շատ մարդիկ իրենց տունը, աշխատանքը, շրջապատը և ընտանիքը թողնում են և գալիս Սիրիա կամ Իրաք՝ ԻՊ-ին միանալու: Դա պայմանավորված է ԻՊ-ի մեծ հեղինակությամբ և իր ծայրահեղական գաղափարախոսությամբ, որին կողմ են շատերը:
Այսպես հեղափոխությունը վերածվեց 4 ճակատանոց պատերազմի, դրանք են.
 
1. Ռեժիմի և իր դաշնակիցների զորքերն ընդդեմ ընդդիմադիր զինված խմբավորումների
2. Ռեժիմի և իր դաշնակիցների զորքերն ընդդեմ ԻՊ-ի
3. Ընդդիմադիր զինված խմբավորումներն ընդդեմ ԻՊ-ի
4. ԻՊ-ն ընդդեմ քրդերի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել