Ադրբեջանական կողմը հերթական նվնվոցի ալիքն է բարձրացրել... Որպեսզի վայնասունը միօրինակ չլինի, այս անգամ էլ լացուկոծի թիրախ են ընտրվել հայ-իրանական հարաբերությունները... Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական gun.az կայքը, Ադրբեջանի Մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը հայտարարել է, թե ինքը չի հասկանում, թե «ինչու են այդպես ջերմ հայ-իրանական հարաբերությունները»... Մասնավորապես՝ ադրբեջանական կողմը քանիցս այդ հարցով դիմել է իրանական կողմին՝ առանձնահատուկ շեշտելով Իրանում մի քանի միլիոնանոց իբր ադրբեջանական համայնքի առկայությունը, սակայն իրանական կողմը շատ հստակ պատասխանել է, որ դա Իրանի արտաքին քաղաքականությունն է, և Ադրբեջանն իրավունք չունի այդ ամենին խառնվելու... 
Թերևս առաջիկայում կարելի է ենթադրել, թե էլ ուրիշ ինչ կողմ է մնացել, որին ադրբեջանական կողմը չի բողոքել, չի սպառնացել ու աննպատակ հարցադրումներ չի կատարել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել