Tert.am-ը գրում է.

Հայազգի միլիարդատեր Քըրք Քրքորյանը մտադիր է ֆինանսավորել 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի նկարահանումները, գրում է showbiz411.com-ը։

Ըստ աղբյուրների՝ 97-ամյա գործարարը ցանկանում է ստեղծել «Շինդլերի ցուցակը» ֆիլմի հայկական տարբերակը։

Հայտնի է, որ նախագծի աշխատանքներին արդեն միացել են օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ, որոնց անունները դեռ չեն նշվում։ Դերակատարների անունները հայտնի կդառնան շուտով։ Ապագա ֆիլմի ռեժիսորը, ով խնդրել է դեռևս չհրապարակել իր անունը, պատմել է, որ դա կլինի սիրային պատմություն, որն ընթանում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ֆոնին։

Աղբյուրը նշում է, որ նոր ֆիլմի նկարահանումները պետք է սկսվեն ամռանը Եվրոպայում, իսկ բյուջեն բավականին մեծ է լինելու։

Եվ վերջում, հոդվածագիրը հույս է հայտնում, որ ամենահայտնի ամերիկահայը՝ գրող Վիլյամ Սարոյանից հետո, Քիմ Քարդաշյանը, չի հայտնվի ֆիլմում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել