Արդեն երկար ամիսներ մենք բախվում ենք մեծ խնդիրների։ Եղավ եռյակ, այժմ այն չկա: Բայց կա ժողովուրդ, որն ուզում է պայքարել, ուզում է դուրս շպրտել էս օլիգարխներին, էս քրեական տարրերին: Այժմ ես ձեզ կասեմ, թե ով է առաջնորդելու մեզ: Ով է առաջնորդելու ընդդիմությանը: Դու: ՀԵՆՑ ԴՈՒ: Մենք միշտ վստահել ենք սուպերլիդերների, ովքեր խաղացել են սեփական խաղը: Մեկը եղել է օլիգարխ, մյուսի դուխը չի հերիքել, էն մեկն էլ ծախեց պայքարը... Ժողովուրդ, մենք ենք տերն այս երկրի: Եթե դուք չլինեք ձեր սեփական առաջնորդը, դա ձեր տեղը ոչ մեկ չի անի: Եթե դուք լինեք հոտի պես, ապա կքշվեք այնպես, ինչպես որ կարգադրեն հովվին: Մի սպասեք մարտ ամսի իրադարձություններին, որպեսզի իմանաք նոր խեղկատակի անունը: Շարժվեք ձեր կամքով և եղեք ազատ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել