Հետաքրքիր է, այս աշխարհը, որում մենք ապրում ենք “սև” է, թե “սպիտակ”: Ով կարող է ասել ինչքա՞ն լավ կամ վատ մարդ կա աշխարհում, կյանքում ավելի շատ հաջո՞ղ, թե անհաջող միջադեպեր են լինում: Մտածել է պետք:
Գիտեք, որն է այս հարցի հետաքրքիրը: Որ ինչ պատասխան էլ տրվի, միևնույն է ճիշտ է: Հնարավոր է դա քեզ տարօրինակ թվա: Հարց այն է, որ շատ գիտնականներ կամաց-կամաց գալիս են այն եզրահանգման, որ կյանքը ՊԱՏՐԱՆՔ Է: Այո, այո, իրականում դու քո առջև չես տեսնում լուսավոր համակարգչի էկրանը, դա ընդամենը քո երևակայության արդյունքն է: Դժվար է հավատալը չէ՞: Համաձայն եմ, բայց այն, որ մոլորակը կլոր է, նույպես միանգամից չեն հավատացել: 
Եթե մարդկանց մի խմբի հարցնեն, թե ինչ է տեսնում պատուհանից այն կողմ: Մեկը կպատասխանի մռայլ, ամպամած և ցուրտ եղանակ: Մյուսը կասին հաճելի ամառային անձրև, որի շնորհիվ շուտով սունկ կաճի: Մյուսն էլ կասի եկեք գնանք վազենք անձրևի տակ: Այսքան տարբեր պատասխաններ կարող են լինեն: Բանը նրանում է, որ իրականություն չկա: Ավելի ճիշտ ասած ամենքը ունի իր իրականությունը: Իսկ ամենակարևորը յուրաքանչյուրի ձեռքին կա մի հզոր, ՄԵՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԱՆ, “գործիք”:
Այն ինչ մեզ շրջապատում է ի սկզբանե չունի դրական կամ բացասական ուղղվածություն և միայն մեր գիտակցությունն է որոշում բացասական համարի թե դրական: Այո, միայն մենք իրավունք ունենք ընտրելու, որ կողմ նայենք` սև թե սպիտակ: Սա հրաշք է և կոչվում է ուշադրության կենտրոնացում: 
Երբ մենք ունենք խնդիր, մենք կենտրոնանում ենք միայն դրա վրա, այլ խոսքերով ասած, տեսնում ենք այդ խնդիրը խոշորացույցով և այն մեզ համար դառնում է գերագույն տիեզերական ծավալ ունեցող խնդիր: Բայց իմացեք, որ ամեն ինչում կարելի է գտնել դրական կողմեր: Դրա համար ուղղակի անհրաժեշտ է խոշորացույցը վերցնել խնդրին նայել ավելի բարձրից, և կհասկանանք, որ մեր խնդիրը համամարդկային մասշտաբով այդքան էլ գլոբալ չէ: Սա ավելի հեշտ է անել, երբ մենք նայենք մարդկանց, որոնք ունեն 1000 անգամ ավելի ծանր խնդիրներ քան մերը: Սա շատ հեշտ կստացվի, հավատացեք նման մարդիկ կարող եք գտնել:
Մեր տիեզերքը ի սկզբանե առատ է: Սնունդը մոլորակում բավարար է, որպեսզի մարդկանց կերակրեն: Փողերը այնքան շատ են, որ այն անհնար է հաշվել: Մարդիկ այնքան շատ են, որ ոչ ոք մենակ չի մնում: Բայց տեսեք ինչ է ստացվում: Միլիոնավոր մարդիկ սոված են, անընդհատ պատերազմներ են և բռնություն փողի պատճառով, և շատ մարդիկ ինքնասպան են լինում միայնակության համար: Ինչո՞ւ է այս ամենը կատարվում: 
Միայն նրա համար, որ այս հիանալի և շատ փխրուն մոլորակում մարդիկ իրենց ուշադրությունը կենտրոնացրել են կյանքի պռոբլեմային կողմին: Շատերը ուղղակի չեն ցանկանում տեսնել կյանքի հրաշքը, առատությունը և լիությունը: 
Ես վստահ եմ, որ կյանքում 9.99999 տոկոսը հիանալի է և միայն 0.00001 տոկոսն է վատը: Ես անկեղծորեն հավատում եմ դրան և ամբողջովին կենտրոնանում եմ դրականի վրա: Ճիշտ է, այդքան էլ հեշտ չէ միշտ այդպես մտածել, որովհետև կյանքում խնդիրներ կան, որոնք պահ է գալիս, որ խանգարում են կենտրոնացումը միշտ պահել դրականի վրա, սակայն ես սկսել եմ խաղի նոր կանոններով ապրել` բացասականի մեջ դրականը փնտրելով:

Իսկ Դո՞ւք, որն եք ընտրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել