getImageFact.am-ը գրում է․

Թեստը Ձեզ կօգնի երկրորդ կեսի ընտրության հարցում:  Ուշադիր նայեք ներկայացված տարբերակներին: Ընտրեք այն մեկը, որն առավել շատ է Ձեզ դուր եկել:

Եթե Դուք ընտրելեք №1 ծառը-Ծառի այս տեսակը ընտրում են ուժեղ, համարձակ և վճռական մարդիկ, բայց միևնույն ժամանակ, նրանք հոգու խորքում ռոմանտիկ և քնքուշ անձնավորություններ են: Դուք ինքնավստահ եք, համառ, դիմացկուն, սառը դատող, սակայն որոշ խնդիրներ ունեք ադապտացիայի հարցում: Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հարաբերություններում Դուք երբեմն խորամանկություն եք ցուցաբերում: Համարձակ եք և հարաբերություններում նախաձեռնությունը սիրում եք վերցնել Ձեր ձեռքը: Ընտանիքում նման մարդիկ հուսալի են: Ձեզ կհամապատասխանեն վառ, յուրօրինակ անձնավորությունները: Մասնագիտությունը՝քաղաքական գործիչ, օպերատոր, ռեժիսոր, ղեկավար:

 Եթե Դուք ընտրել եք №2 ծառը-Ձեզ ավելի բնորոշ են խոհեմությունը, հաշվենկատությունը և համառությունը: Դուք արհամարհում եք ուրիշների կարծիքը: Անկասկած, Դուք կյանքում արդեն ունեք նպատակ, որին համառորեն ձգտում եք: Հակառակ սեռի հետ հարաբերություններում փորձում եք պլան ստեղծել, որն աստիճանաբար իրականացնում եք: Կայուն անձնավորություն եք, բայց երբեմն կարող եք շատ բուռն արձագանք տալ իրադարձություններին: Ձեզ համապաստխանում է բարի և ուժեղ անձնավորությունը, ով կկարողանա աջակցել Ձեզ բոլոր նախաձեռնություններում: Ձեզ կհամապատասխանեն կայուն անձնավորությունները: Մասնագիտությունը՝ հաշվապահ, բանկային աշխատակից, շինարար:

 Եթե Դուք ընտրելեք №3 ծառը-Դուք շատ զգացմունքային և քնքուշ անձնավորություն եք, շատ եք սիրում ռոմատիկան և էսթետիկությունը: Շատ եք կենտրոնանում սեփական անձի վրա, կարող եք լսել ուրիշների կարծիքը, բայց սեփականը ամենից վեր է: Փորձում եք շրջանցել սուր անկյունները և համաձայնության հասնել: Հարաբերություններում ուժեղ անձնավորության եք փնտրում, ով Ձեզ համար պաշտպան կլինի: Դուք լի եք սիրով և էներգիայով: Որպես երկրորդ կես ձեզ կհամապատասխանեն բռնցքամարտիկները, ղեկավարները, ռազմական ծառայությունների աշխատակիցները: Դուք կկարողանաք շատ լավ աջակից լինել սիրելիի համար:

 Եթե Դուք ընտրել եք №4 ծառը -Դուք այնպիսի անձնավորություն եք, ով միշտ փորձում է կատարելության, ճշտապահության և կարգ ու կանոնի հասնել: Դուք ունեք հստակ օրենքներ, որոնցով առաջնորդվում եք կյանքում: Դուք կոնֆլիկտային չեք, բայց կարող եք հակահարված տալ յուրաքանչյուրին և ցանկացած իրավիճակում:Ամաչկոտ չեք, բայց նրբազգացության զգացում, անկասկած, ունեք: Դուք շատ եք սիրում ամեն նորը և յուրօրինակը, բայց երբեք չեք մոռանում հինը և մոռացվածը: Մարդկանց հետ փորձում եք երկարաժամկետ հարաբերություններ ստեղծել: Ձեր երկրորդ կեսի հետ հարաբերություններում ձգտում եք լինել լիդերի դերում, բայց եթե դրան չեք հասնում, ապա իրավահավասար զուգընկեր եք դառնում, ում լիովին կարելի է վստահել ծանր պահին: Ձեզ համապատասխան կլինի յուրաքանչյուր անձնավորություն, քանի որ յուրաքանչյուրից Դուք կկերտեք այն, ինչ Ձեզ հարկավոր է, եթե միայն չհանդիպեք ուժեղ անհատականության և այդ դեպքում իդեալական զույգ կկազմեք:

Եթե Դուք ընտրելեք №5 ծառը-Դուք շատ էմոցիոնալ և վառ անհատականություն եք, ով կարող է շատ արագ բռնկվել և նույնքան արագ հանգստանալ: Հարաբերություններում Դուք առաջին հերթին փորձում եք ուշադրություն գրավել՝պարուրելով Ձեր անձը գաղտնիքներով և խորհրդավորությամբ: Հարաբերությունները Ձեզ մոտ ոչ միշտ են հարթ ընթանում, հաճախակի վեճեր են ծագում երկրորդ կեսի հետ: Բայց երբեմն այդ վեճերը միայն ամրապնդում են հարաբերությունները և հանդարտվելուց հետո լուծում եք բոլոր խնդիրները: Որպես զուգընկեր Ձեզ համապատասխանում են հանգիստ և հավասարակշռված մարդիկ, ոչ կոնֆլիկտային, ովքեր կարող են հեշտությամբ լուծել կոնֆլիկտային իրավիճակները: Մասնագիտությունը՝իրավաբան, դատախազ, դիվանագետ, օդաչու :

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել