Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի պաշտոնամուտի արարողության ժամանակ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը մի ուշագրավ հայտարարություն է արել. «Իշխանափոխությունը սկսվեց մեր քաղաքից՝ խաղաղ ճանապարհով, առանց լարվածության եւ մեզ բոլորիս պետք է առողջ, հանգիստ մթնոլորտ»,-ասել է մարզպետը: Ի՞նչ նկատի ունի պարոն Գիզիրյանը՝ ասելով «իշխանափոխությունը սկսվեց...»... Սկսվելը ենթադրում է շարունակություն: Այսինքն՝ մարզպետը ուզում է ասել, որ իշխանափոխությունը սկսվելով Գյումրիից՝ շարունակվելու է նաեւ ողջ հանրապետությունո՞վ: Մարզպետի խոսքը ԲՀԿ-ակա՞ն իշխանափոխության մասին է, թե՞ խաղաղ ճանապարհով, փոխհամաձանությամբ իշխանությունը ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւվ կիսելու, որովհետեւ Ս. Բալասանյանը որքան էլ լինի ԲՀԿ ներկայացուցիչ, նաեւ, ու ավելի շատ՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի առաջ քաշած քաղաքապետն է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել