1506873_10153108819779540_6006049344810434943_n-Շնորհազարդ նախարարուհի, հայ կանայք մարդկային պատմության մեջ շատ կարևոր պաշտոններ են ստանձնում, օրինակ՝ Հնդկաստանում, Պարսկաստանում, Հայաստանում, Բյուզանդիայում, Եգիպտոսում և այլուր: Ինչպե՞ս կբացատրեք Ձեր՝ Ուրուգվայի պես երկրում զբոսաշրջության նախարարուհու ընտրությունը:

- Ես քաղաքական աշխատանք եմ կատարել քաղաքական Լայն Ճակատ ձախակողմյան կուսակցության շրջանակներում որպես մասնակից եւ համահիմնադիր: Հետո ընտրվեցի քաղաքապետարանի խորհրդարանի անդամ, իսկ հետո՝ խորհրդարանի անդամ: Փոխնախարար, ապա նախարար դարձա՝ աստիճանաբար հիմնավորվելով իմ քաղաքական հայացքներում ու սկզբունքներում:

-Ինչպես գիտենք, այս տարի Հայոց ցեղասպանության 100-ամյակն է, և Ուրուգվայն առաջինն է, որ ճանաչեց այն։ Մենք տեսանք այդ պատմական հուշարձանը և հայտարարությունը, որ փորագրված է: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ՝ որպես հայ ազգի արժանավոր դուստր:

- Հպարտ եմ, որ հայուհի եմ… Իսկապես ցավալի է, որ մեծ տերությունները չեն ճանաչում Ցեղասպանությունը՝ այս մեր ոդբերգությունը, որ շատ ամոթ է ու անպատվաբեր: Ջանք պիտի չխնայեմ, որպեսզի արդարության հասնենք: Պայքարում եմ այստեղի բռնատիրության դեմ, և հաղթած ենք ի վերջո։

Այնպես որ համոզված ենք, որ համընդհանուր պայքարով և ջանքերով պիտի հասնենք Հայոց ցեղասպանության ճանաչման։ 

- Զբոսաշրջության առումով, Ուրուգվայը դրախտանման երկիր է, մաքուր, ազնիվ և համեստ ժողովրդով։ Ձեր կարծիքով՝ պե՞տք է շատ ավելի զարգանա զբոսաշրջիկների հյուրընկալությունը։ Ինչպե՞ս կարելի է այդ ծրագրերն իրագործել՝ միաժամանակ օգտագործելով աշխարհի հայերի ներուժը…

- Ուրուգվայ տարեկան շուրջ 3 միլիոն զբոսաշրջիկ է այցելում և սա լավ ցուցանիշ է, որովհետև մեր բնակչության թիվը 3 միլիոն է… Ուրուգվայը ճանչված է աշխարհի մեջ որպես «բնական – նատուրալ» երկիր, դա մեր բրենդն է: Ուրուգվայի վերաբերյալ տեղեկատվություն կա, սակայն, ավելին է պետք։ Մեր գբոսաշրջությունը առաջ միայն տարածաշրջանային բնույթ ուներ, սակայն, երբ իշխանության հասանք, ալժիրցիների թիվը նվազեցրինք՝ նպաստելով բրազիլիացիների, կոլումբիացիների, ամերիկացիների, եվրոպացիների զբոսաշրջային այցելություններին:

Ամբողջական հոդվածը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել