Ունիկալ ազգ ենք մենք..
Երկրից տարեկան արտագաղթում է 50 000 մարդ, այսինքն՝ ամեն օր ստաբիլ 4 ավտոբուս մարդ հայրենիքից դուրս ա գալիս ու չի վերադառնում..
Սահմանում ամեն օր մի տան ճրագ մարում ա, ամեն օր մի տղայի կյանքի կորստի մասին ենք լսում...
Երկրի ղեկավարներն անխնա լափում են չշարժվող ամեն ինչ. իսկ այն, ինչ շարժվում ա, կրակում-սպանում ու լափում են...
Երկրի արտաքին պարտքը գրեթե կրկնակի գերազանցում ա պետական բյուջեին...
Հակառակորդ Ադրբեջանն ամեն տարի վաճառում ա 15 մլրդ դոլարի միայն նավթ (15 միլիարդ... միլիոն չէ.. միլիարդ)...
Ու էս ողջ կեղտի մեջ մեր ազգը չի դադարում երազել...
Ունիկալ ենք մենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել