63103_255899381202606_1340297980_nՀարցազրույց արցախյան պատերազմի մասնակից Սարգիս Հացպանյանի հետ։ Ինտերնետում ուշադրությունս գրավեց մի լուսանկար` տարեց կինը գորովանքով գրկել էր զինվորականի հագուստով մի երիտասարդ տղամարդու։ Լուսանկարը մակագրություն ուներ. «Ադրբեջանցի տատիկը և հայ ազատամարտիկը»։ Ես տարածեցի լուսանկարը Facebook ցանցով և խնդրեցի տեղեկություն հաղորդել լուսանկարում պատկերված անձանց մասին։ Շուտով ինձ գրեց Ստամբուլի համալսարանի պատվելի դասախոս, հայազգի Ալբեր Քեշիշը։ Նա ասաց, որ ազատամարտիկն իր դասընկերն է` Սարգիս Հացպանյանը, ով Արցախյան պատերազմի մասնակից է։ Եվ ահա Սարգիս Հացպանյանն իմ աշխատասենյակում է և պատմում է հայտնի լուսանկարի հետաքրքիր ու սրտառուչ պատմությունը։

-Ե՞րբ է ստեղծվել այս լուսանկարը, ի՞նչ պայմաններում…

-Լուսանկարին ավելի ուշ կանդրադառնամ, փոքրիկ նախապատմությունից հետո։ 1993-ի ապրիլին էր՝ Քարվաճառի ազատագրության օրերին։ Քարվաճառում հարյուրավոր խաղաղ բնակիչներ կային` հիմնականում ծերեր, երեխաներ և կանայք։ Տղամարդիկ, զինվորականները և ռազմիկները փախել էին` անզեն մարդկանց թողնելով անօգնական։ Մոտեցանք դռան շեմին նստած կանանց խմբին, և ես թուրքերեն ողջունեցի նրանց։ 80-ն անց ծեր կինը հանդիմանանքով նայեց վրաս ու ասաց. «Ինչո՞ւ այսքան ուշացաք։ Հայերը շուտով քաղաք կմտնեն։ Մերոնք ասացին` մենք գնում ենք, որ ձեզ համար ուղղաթիռներ ուղարկենք։ Իրենք թռան ու մեզ թողեցին այստեղ… Տղամարդիկ փախան, կանանց թողեցին»։ Ես հասկացա ամեն ինչ։ Ադրբեջանուհին մեզ յուրայինի տեղ էր դրել։ «Հայերն արդեն եկել են»,-ասացի ես։ Ռազմագերիների պատասխանատուն ես էի։ Բոլորը խիստ հրահանգված էին հարգալից լինել խաղաղ բնակչության հետ։ Մենք հավաքեցինք մարդկանց, տեղավորվեցինք Քարվաճառի երկու շենքերում, ինքս անձամբ զրուցեցի նրանց հետ և բացատրեցի, որ իրենց կյանքն ու պատիվը պաշտպանված է այստեղ, քանի որ մեր կռիվը մեր դեմ զենք հանած թշնամու դեմ է և ոչ խաղաղ բնակչության։ Որ, ի տարբերություն ադրբեջանցի ռազմիկի ու զինվորականի, մենք զենք չենք բարձրացնում անզեն մարդու վրա, չենք խոշտանգում նրան, չենք վիրավորում մարդկային արժանապատվությունը։ Եվ իրենք որոշ ժամանակ անց անվնաս կճանապարհվեն մոտակա քաղաքը` Գանձակ (Կիրովաբադ)։

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել