Tert.am-ը գրում է․

Լեռնային Ղարաբաղում մարդասպանության և այլ ծանր հանցագործությունների համար դատապարտված դիվերսանտներ Ասկերովի և Գուլիևի վերադարձը ոչ թե կնվազեցնի ճնշումն ու վստահությունը կողմերի միջև,  ինչպես գտնում է ամերիկյան Պետդեպը, այլ Ադրբեջանի «ազգային հերոսների» ոհմակը կավելանա ևս երկուսով։

Tert.am-ին այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և ավելացրեց. «Ի տարբերություն ադրբեջանական կողմի, արցախյան կողմը միշտ էլ աչքի է ընկել իր մարդասիրական գործողություններով, հատկապես՝ ռազմագերիների հետ կապված հարցերում»:

Արտակ Զաքարյանը հավելեց, որ այս հարցում չի կարողանում հասկանալ բարեկամ ամերիկյան կողմի շարժառիթն ու մոտեցումը:

Նշենք, որ որպես կանոն՝ միջազգային դիվանագիտության մեջ ընդունված չէ նման ծանր հանցագործությունների մեջ կասկածվողներին կամ դատապարտվածներին վերադարձնելու կոչեր անելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել