Tert.am-ը գրում է․

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, ադրբեջանական գերությունից վերադարձած 23-ամյա Արսեն Խոջոյանը երեկ՝ փետրվարի 23-ին, դուրս է գրվել հիվանդանոցից. այս մասին Tert.am-ին ասացին Առողջապահության նախարարության մամուլի բաժնից։

Ըստ նրանց՝ Արսեն Խոջոյանը բուժում էր ստանում շուրջ 15 օր, ով դուրս գրվելուց հետո պետք է բուժումը նաև տանը շարունակի:

«Արսեն Խոջոյանի առողջական վիճակում առկա է լավացում: Նա դուրս է գրվել հիվանդանոցից, տնային պայմաններում շարունակելու է ամբուլատոր բուժումը, գտնվելու է դիսպանսեր հսկողության տակ»,- նշեցին մամուլի բաժնից և հավելեցին, որ Արսեն Խոջոյանի բուժումն ամբողջությամբ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ կատարվում է պետական պատվերի շրջանակում:

Հիշեցնենք, որ գերությունից վերադառնալուց հետո Արսեն Խոջոյանի մոտ ախտորոշվել է «վուլգար փսորիազ» հիվանդությունը։ Նա մշտապես նախարարության հոգատարության ներքո է և պարբերաբար բուժում է ստանում հիվանդանոցում անցած տարվա օգոստոսից։

Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը մարտի 7-ին սահմանը հատել էր Ադրբեջանի Թովուզի շրջանի մոտակայքում և գերի ընկել։ ԿԽՄԿ աջակցությամբ Արսեն Խոջոյանը ապրիլի 10-ին վերադարձվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել