Tert.am-ը գրում է․

Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի հրավերով վեց հայ լեռնագնաց փետրվարի սկզբին մասնակցել են Իրանի հեղափոխության օրվան նվիրված «Լուսաբաց» միջոցառմանը, որը նվիրված էր լեռներում զոհված լեռնագնացների հիշատակին, տեղեկացնում է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Միջոցառման շրջանակներում հայ լեռնագնացները՝ ի դեմս Նարինե Ճաղարյանի, Էդուարդ Սարգսյանի, Սոնա Հարությունյանի, Դավիթ Պետրոսյանի, Լուսինե Ամիրխանյանի և Տիգրան Շահբազյանի, մասնակցել են միջազգային լեռնային վերելքին: Փետրվարի 5-ին հայ լեռնագնացների խումբը սկսել է իր վերելքը Հեզար լեռ (4501 մ), մյուս օրն արդեն գագաթում է եղել:

Իրան կայացած այցի ժամանակ հայ լեռնագնացները հանդիպում են ունեցել Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի նախագահի հետ, ծանոթացել ուժեղագույն լեռնագնացների հետ:

Անցկացվող միջոցառման շրջանակներում մեր լեռնագնացները մասնակցել են նաև երկօրյա սառցամագլցման պարապմունքներին, որոնք կազմակերպվել էին UIAA-ի (Լեռնագնացության և մագլցման ասոցիացիաների միջազգային միություն) մասնագետների կողմից:   

Հայկական խմբի բոլոր անդամները Հեզար վերելք կատարելու և սառցամագլցման դասերին մասնակցելու վկայականներ են ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել