Լեգենդար Կոբզոնը մենահամերգներ ունեցավ Լուգանսկում և Դոնեցկում՝ արժանանալով այս երկու ինքնահռչակ պետությունների ժողովրդական արտիստի կոչմանը, մյուս կողմից հայտնվելով արևմտյան սանկցիաների ներքո, որի արդյունքում չի կարող այցելել Եվրամիություն և ԱՄՆ: 
Մինչ այդ Կոբզոնը հրաժարվել էր Ուկրաինայի կողմից իրեն շնորհված բարձրագույն կոչումներից: Սա քաղաքացիական պատասխանատվություն ունեցող գործչի վարքականոն է, որով ուղղակի կարելի է հիանալ:
Երբ մենք ասում ենք՝ մշակույթի մեծերը պետք է ներկայացված լինեն խորհրդարանում կամ քաղաքական դաշտում, ի նկատի ունենք Կոբզոնի մտածելակերպի և վարքագծի տեր մտավորականների, այլ ոչ նրանց, ովքեր ժողովրդասերի դիմակի տակ թաքնված սեփական ընտանիքին և ամբիցիաներին են ծառայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել