Tert.am-ը գրում է․

Նախքան այսօր  Ազգային ժողովի նիստին«Բարգավաճ Հայաստանի» բոյկոտի մասին հայտարարելը, խմբակցության նիստ տեղի ունեցավ։

Նրանց թվում էին Արայիկ Աղաբաբյանը, Մուրադ Գոլոյանը, Աբրահամ Մանուկյանը, Լևոն Խաչատրյանը, Վահագն Մաքսուդյանը և ևս մի քանի պատգամավոր: Կուսակցության քաղաքական թևը ներկայացնող որևէ պատգամավոր նիստին չէր մասնակցում: 

Բոյկոտի մասին հայտարարությունից հետո պատգամավորները որևէ մեկնաբանությամբ հանդես չեկան:

Նույն խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը մի մեկնաբանություն տվեց` ասելով, որ հավաքվել են «երջանիկ ճամբարում»։

Իսկ Աբրահամ Մանուկյանն էլ ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է լքի խմբակցությունը ասաց, որ բացառվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել