Tert.am-ը գրում է․

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու և պատգամավորական մանդատից հրաժարվելու համար Մելիք Մանուկյանին ԱԺ նախագահը ժամանակ տվեց. համաձայն ԱԺ համապատասխան կանոնակարգի, եթե 15 օրվա ընթացքում դիմումը պատգամավորը հետ չվերցնի, ապա կզրկվի մանդատից:

«Պատգամավորը կարող է հետ վերցնել հրաժարականի  մասին իր դիմումը, եթե հետ չի վերցնում, ապա նրա պատգամավորական լիազորությունը դադարեցվում է»,-ասաց նա:

ԱԺ նախագահը նաև տեղեկացրեց, որ ԱԺ-ն նաև ԲՀԿ խմբակցության անդամ  Գրիգոր Մարգարյանից է դիմում ստացել, համաձայն որի՝ դուրս է եկել ԲՀԿ խմբակցությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել