Tert.am–ը գրում է.

Ուկրաինայի Նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ իր տիկնոջ հետ պայմանավորվել է, որ նա իրեն չի շնորհավորի Փետրվարի 23-ի՝ «տղամարդկանց տոնի»՝ Խորհրդային զինվորի օրվա առիթով:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Պորոշենկոն համապատասխան գրառում է արել Facebook.-ի իր էջում: Գրառման մեջ Պորոշենկոն նկատել է, որ իներցիայի ուժով կանայք շնորհավորելու են տղամարդկանց, սակայն պետական-քաղաքական տոնի կարգավիճակից Փետրվարի 23-ը մեկընդմիշտ զրկված է:

Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ իրեն շնորհավորելու համար իր կինը կսպասի մինչև հոկտեմբերի 14-ը:

Պորոշենկոն նաև չեղարկել է Փետրվարի 23-ը Ուկրաինայում. դրա փոխարեն նոր պետական տոն է սահմանվել՝ Ուկրաինայի պաշտպանի օրը, որը նշվելու է հոկտեմբերի 14-ին:

Փետրվարի 23-ը սահմանել էր ԽՍՀՄ-ը 1922-ին՝ ի սկզբանե որպես Կամիր բանակի և նավատորմի օր: Այժմ պաշտոնապես նշվում է Ռուսաստանում, Բելառուսում, Ղրղըզստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել