Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ մեծադղորդ արարողություններ, հազարավոր տպված-մրված էջեր ու անմոռուկներ չեն պետք: Պետք է, որ ամեն մեկս մեր տան մի մենավոր անկյունում առանձնանանք, մի-մի գիրք վերցնենք ու թերթենք այդ սև օրերի տարեգրությունը, այդ շարքում և հերոսական մաքառման դրվագները, դրանց նախորդած տարիներն ու տասնամյակները, որ հասկանանք, թե ինչու հասանք էդ օրին:
Եթե սա էլ սպասված արդյունքը չտա, փա՜ռք ամենազոր Համացանցին, որտեղ կարող ենք գտնել մեր գերված Հայրենիքի հին ու նոր նկարները, մեկ նկարով մի ամբողջ ազգի պատմություն վերհիշել, գիտակցել, որ այդտեղ ժամանակին մեր պապերն են Արևին «բարի լույս» ասել ու Լուսնի լույսի հետ, աշխատանքից խոնջացած, իրենց բաժին քունը գտել, գիտակցել, որ այսօր այդ հողերի ծածուկ շերտերում միայն կարելի է գտնել հայի վերջին հառաչանքը, իսկ հողի վրա հաղթած օտարն է քայլում:
Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ մեծադղորդ արարողություններ, հազարավոր տպված-մրված էջեր ու անմոռուկներ չեն պետք: 
Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Ցեղասպանությունը հաղթել է պետք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել