Դժբախտաբար, Հայաստանի կամ Ռուսաստանի մեջ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ-ժողովրդականություն ըմբռնումը դեռևս իր սաղմնային շրջանին է, և դա իհարկե՛ զարհուրելի է։ Որովհետև գրեթե 24 տարի սաղմը երեխա չի դառնում, ու հավանաբար եթե կեսարյան հատում չարվի, կքայքայվի արգանդի մեջ՝ մորն էլ սպանելով արյան վարակումից: Հայաստան ու Ռուսաստան, ժողովրդականությունը դեռևս անկաշառ ու անաչառ ընտրությունն է, մինչդեռ այս հասկացողությունն ինքնին շատ ավելի ընդգրկուն ու շատ ավելի խոր իմաստ ունի: Սա ենթադրում է ոչ թե անկաշառ ու անաչառ ընտրություն, այլ հասարակության մեջ փախհարաբերություն: Սա նշանակում է ընտրյալի նկատմամբ վստահություն, սա նշանակում է նաև, առանց անպիտան ամոթխածության, հաջորդ անգամ նույն ուժը կամ նույն մարդուն չընտրել, իսկ ծայրահեղ դեպքում՝ նրան հետ կանչել: Սա նշանակում է դպրոցական-ուսուցիչ, զավակ-ծնող, աշխատող-ղեկավար հարաբերությունների հստակ, պարզ, ու գրեթե համահավասար հարաբերություն արդարաության պարունակի մեջ, ի հարկե՛: Սա նշանակում է այդ հաաբերությունները հսկող հիմնարկեքի գոյություն, որ տարբեր դեպքերում տարբեր անուն ու բովանդակություն ունի ևմիշտ պաշտանում է աշակերտին՝ անպիտան ուսուցիչից, երեխային՝ շահագործող ծնողից, աշխատողին՝ անարդարացի հալածող ղեկավարից: Երբ այս տարրական խնդիրները գոյություն չունեն, ի հարկե՛ մենք դեռևս մտահոգվելու ենք մարդու տարրական իրավունքի համար՝ ընտրության, անաչառ ընտրության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել