Թոմաս էդիսոնը բոլորիս հայտնի Ամերիկացի գիտնականն է, որի գլխավոր գյուտերից էր մեզ բոլորիս հասանելի և ամենօրյա օգտագործելի ՝ էլեկտրական լամպը: Բայց ինչպե՞ս նա հասավ դրան: Ես կպատմեմ ձեզ մի փաստի մասին, որի մասին քչերը գիտեն: 
Երբ նա 1880-ականներին ստեղծեց էլեկտրական լամպը, դա եկավ հեղափոխելու աշխարհը: Բայց նա ուներ հակառակորդ՝ Ջորջ Վեստինգհաուսը, որը և նույնպես ուզում էր էլեկտրականությունը վաճառել բոլորին: Նրանք ունեին տարաձայունթյուններ կախված էլեկտրական հոսանքի տեղափոխման հետ: Այն գաղափարը, որը Թ. Էդիսոնը պաշտպանում էր ավելի թույլ էր և հիմնված էր հաստատուն հոսանքի վրա, իսկ Վեստինգհաուսի գաղափարը հիմնված էր փոփոխական հոսանքի վրա, որը բարձր լարման տակ էր և կարող էին տեղափոխել հարյուրավոր կիլոմետրեր, իսկ Թ.էդիսոնի հաստաուն հոսանքը այդ հնարավորությունը չէր կարող: Թ. Էդիսոնի գաղափարով առաջնորդվելով պետք էին տասնյակ հազարավոր կիլոմետրերով պղնձի լարեր, որը շատ թանկ էր, իսկ Ջ. Վեստինգհաուսի գաղափարը քիչ ծախսեր էր պահանջում: Թ. Էդիսոնը դա լավ էր հասկանում, բայց չէր կարող պարտվել և նրա մոտ ցանկություն է առաջանում ապացուցել, որ փոփոխական հոսանքը վտանգավոր է բարձր լարման պատճառով: 
Նա սկսում է կենդանիներին բարձր լարում միացնել և կենդանիները մահանում են: Նա չի սահմանափակվում տասնյակ կենդանիներին սատկացնելով: Կապնվում է բանտապետի հետ և մի մահապարտի խնդրում որ իրեն տրամադրեն և բանտապետը տալիս է այդ մարդուն: Նա նստացնում է այդ մարդուն հատուկ աթոռի վրա, որը միացված էր բարձրավոլտ լարման գծերին և տալիս է լարում: 1 րոպե պահելուց հետո մարդը չի մահանում, այլ ներքին օրգանները խորովվում են, և նա շարունակում է բարձրացնել: Այդպես 3 րոպե տանջամահ անելով նա սպանում է այդ մարդուն: Չհասկանալով թե ինչ է նա արել, նա ստեղծեց ‪#‎ԷլեկտրականԱթոռ‬-ի գաղափարը և ապացեց, թե Ջ. Վեստինգհաուսի մեթոդը վտանգավոր է և սխալ: Բայց ինչպես հիմա շատերս գիտնեք նա սխալվել է: Այժմ օգտագործվում է Ջ. Վեստիգնհաուսի մեթոդը: Միևնույն է՝ Թոմաս Էդիսոնը մնում է մեր օրերի ամենամեծ գիտնականներից մեկը: 
Բայց ինչպե՞ս նա հասավ իր այդ փառքին: Հիմա արդեն գիտեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել