Ոստիկանության Մուշ-ի բաժինը փնտրում է ռուսական սահմանապահ զորքերի զինծառայող՝ ՀՀ քաղաքացի Արթուր Սուրենի Աֆյանին՝ ծնված 1989 թվականին: Ոստիկանության Մուշ-ի բաժնի պետ Հրաչյա Սահակյանը Շանթ հեռուսատաընկերության լրագրող Լուսինե Հայրապետյանի հետ զրույցում փոխանցել է, որ Արթուր Աֆյան այսօր առավոտյան չի ներկայացել ծառայության ու չի պատասխանել ծառայակիցների հեռախոսազանգերին: Նրանք Աֆյանի գտնվելու վայրի մասին տեղեկություններ փորձել են ճշտել նրա կնոջից՝ Ալվարդ Մկրտչյանից, ով ասել է, որ ամուսինը տանը չէ: Ալվարդ Մկրտչյանը ոստիկանության Մուշ-ի բաժնում հայտարարություն է տվել այն մասին, որ սահմանապատ զորքերի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանը փետրվարի 21-ի առավոտյան տանից դուրս է եկել ու այլևս չի վերադարձել: Ոստիկանությունն Արթուր Աֆյանի որոնողական աշխատանքները շարունակում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել