Թերթն իր «Ասում են, թե...» խորագրի ներքո գրում է.

«...թե երկար դիմադրելուց հետո, Գագիկ Ծառուկյանը, այնուամենայնիվ, երկուշաբթի օրը ԲՀԿ նախագահի պոստը լքելու դիմում կներկայացնի կուսակցության քաղխորհրդին, կուսակիցներն էլ, բնականաբար, միաձայն կհաստատեն այն: Դժվար չէ հասկանալ, որ այս հրաժարականը Աժ պատգամավորի մանդատից չզրկվելու գինն է: Ասում են նաև, որ ԲՀԿ նախագահի աթոռը, ըստ նախնական պայմանավորվածության, կզբաղեցնի ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել