Tert.am-ը գրում է․

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով երկրի ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես  ՀՀԿ-ԲՀԿ հակասություններին, ասաց, թե հնարավոր չէ հարաբերությունները արհեստականորեն  սրել և հասցնել այդ վիճակին, եթե այդ հակասությունը չկա:

«Հաշված օրերի ընթացքում չի կարելի բերել հասցնել այդ վիճակին»,-ասաց Վարդան Խաչատրյանը, ապա շարունակեց, թե այդ հակասությանը հանգուցալուծում չի կարող լինել, եթե այդպիսի լարված վիճակում զանգվածային առճակատում տեղի չի ունեցել:

«Եթե կիրառական առումով այս առճակատումը շարունակություն չունենա, ուրեմն ապագայում էլի նույնպիսի իրավիճակ կլինի: Եթե ես լինեի ԲՀԿ-ի ղեկավարության տեղը, բացահայտ ակտիվություն, որը կբերի առճակատման, չէի անի: Նախ՝ այն պատճառով, որ իրականությունն ու հաշվարկներն այլ էին»,- ասաց Վարդան Խաչատրյանը:

Նա ասաց նաև, թե իր պատկերացմամբ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից չի կարող դուրս գալ, որովհետև ամեն ինչ այնքան կապված է իրար, որ քաղաքականությունից նրա դուրս գալը կնշանակի հետընթաց:

«Ժողովրդի մեջ հիասթափություն կլինի, բայց դա կլինի ոչ թե հենց ԲՀԿ-ից, այլ ուղղակի հիասթափություն, քանի որ ժողովուրդն ինչ-որ հանգուցալուծման էր սպասում»,-ն կատեց Վարդան Խաչատրյանը:

Ասուլիսի մյուս մասնակից, ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանն ասաց, թե շատ հանգիստ է վերաբերվում այդ ամեն ինչին:

«Լավ կլինի, որ ժողովուրդն էլ հանգիստ ընդունի և շատ ծանր չտանի, քանի որ քաղաքականություն է և քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է: Այն ինչ տեղի է ունենում, դա լավ է ժողովրդավարության առումով: Այն, որ քաղաքական գործիչները պետք է պատասխանատու լինեն իրենց ընտրողների համար, դա կարևոր և անհրաժեշտ է»,-հայտարարեց Լևոն Մարտիրոսյանը:

Լևոն Մարտիրոսյանն ասաց, թե Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին պետք է շատ լուրջ վերաբերվել, և անձամբ ինքը շատ լուրջ է վերաբերվում, հատկապես այն մասին, որ փողը քաղաքականության մեջ որոշիչ լինել չի կարող:

Իսկ ինչպես է վերաբերվում Գագիկ Ծառուկյանի ելույթին, ապա «Ինքն այն չի մեկնաբանել և չի էլ պատրաստվում մեկնաբանել»:

Հարցին, թե ժողովուրդը չի հիասթափվել այս ամեն ինչից, Լևոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Էդ էր պակաս, որ ժողովուրդը հիասթափվի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել