Այ մարդ էդ արի բառը քիչ օգտագործեք էլի, արդեն ուղեղներս ու աչքերներս վառեց, լուրջ եմ ասում, ոնց որ պսիխ-բալնիցա դառած լինի էս Ֆբ-ն, ամեն տեղ արի արի արի արիա արիա արիական, արիացի.... մարդու բարձր մարտական ոգին կամ արի, քաջ, խիզախ լիելը պայմանավորված չէ բնավ միայն էդ ծագման հետ, անխտիր բոլորն էլ պոտենցիալ հերոսներ են, արիներ, քաջեր են՝ կախված իրադարձության, պահի, տեղի, ժամանակի, ներշնչվածության և այլ հոգեբանական հանգամանքների հետ...: Մարդը ավելի բարդ համակարգ ա, քան դուք կարծում և պատկերացնում եք, մարդը դառնում ա, այլ ոչ թե կա, այն փոփոխվող՝ անընդհատ զարգացող բաց համակարգ ա, մարդու պոտենցիալը ահռելի ա ու աներևակայելի, ճիշտ ա գեների նախշը կարևոր ա, բայց ենթագիտակցության գիտակցական ղեկավարումը, կարճ ասած, ինքնատիրապետումը, ինքնավերլուծությունը, ինքնաբացահայտումը, բերում է ավելի բարձր բարձունքների, կարդացեք և ուսումնասիրեք դասական հոգեբանություն, նայեք բազմաթիվ հետազոտությունների արդյունքը և այլն, պարտադիր չէ ամեն անգամ քեզ, կամ ուրիշներին անընդհատ շարունակական կրկնել , որ դու արի ես, դու արի ես ,դու արիացի ես, որ կտուցը վեր՝ կատարն էլ հետ պահած աքլորի ման ման գաս ու երևակայես որ վերջ, ես եմ որ կամ, «չկա քիզի նման, դուն իս աննման», քանզի արիացի եմ, բայց հենց մի հատ փորձության քամին փչի, արդյո՞ք կանգուն կմնա իր մոժոժացու տոտիկների վրա...:
Ասելս այն է, որ էությամբ և բովանդակությամբ լինենք արի, քաջ, խիզախ, բարոյապահպան, թասիբով, առանց դրոշակներ թափ տալու և հրապարակների մեջտեղում գոռալու ... :Ես չեմ հերքում, որ մենք արիացի ազգ ենք, և ես դրանով չէ, որ պիտի խիզախությամբ ու քաջությամբ հաստատվեմ, կամ գլուխս վեր պահեմ: Հայ եմ ու վերջ: Բայց անընդհատ մի բառի կրկնությունը, այն էլ լոկ բառի, բերում է տաֆտալոգիայի, մաշվում է այդ բառը, կորցնում իր արժեքականությունը, ասելիքը, նշանակությունը ... 
Դառնանք և լինենք այն, ինչ-որ ուզում ենք, այդ հնարավորությունը Աստված մեզ տվել ա, բանական մարդուն ստեղծելով՝ ազատ ընտրության իրավունքով(իհարկե այնպես, որ ինքդ քեզ չհեռացնես Արարչից) 
Հ.Գ. Բանը անգամ նրան ա հասել, որ որոշ տգետներ նստել են ու ամբողջ օրերով իրար մեջ որոշում են՝ մարդկանց դրսևորումներից, ասված խոսքից կամ որոշակի հատկանիշներից, թե ազգի մեջ ով ա արի, ով խառնածին, ով առհասարակ օտար, կրոնն են փնովում, ու շովինիստորեն որոշում, թե որ ազգը արիական ծագում չունի, ուրեմն հայ ազգի թշնամին ա, ի՞նչ ասես, ամենաքիչը կլինիկական հոգեկան հիվանդներ...այդ հիվանդության էտիոլոգիան՝ լճացած, ցոփ, շվայտ կյանքը կամ անճարությունը հավերժահաստատ հարստահարող իշխանությունների հանդեպ, այդուստ՝ արտաքին խնդիրներից, օ՜ն դեպի արհեստածին ներքի խնդիրներ, կամ էլ, որ ավելի հավանական է՝ պատվե´ր, վերոնշյալ իշխանությունների կողմից, բայց սա արդեն հիվանդություն չէ, սա արդեն ուրիշ պատմություն ա ... :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել