Ոգևորված գնացինք ռուսական թատրոն՝ դովլաթովյան գրվածքների կոլլաժի հիման վրա Աբանամաթ ներկայացմանը: Ներկայացվում էր նրա կյանքը՝ լենինգրադ, տալլին, պուշկինյան արգելոց, նյու-յորք: Շատ հիասթափված եմ, անցնենք հերթով.

Դովլաթովին մարմնավորողը չափազանց անհաջող էր, առանց խարիզմայի, նենց ձեռի հետ, նրա կնոջը ներկայացնող դերասանուհին՝ հիստերիկ էր /իրական կինը շատ հանգիստ, մելանխոլիկ կնիկմարդ է/:

Երաժշտությունը բաղկացած էր սաքսոֆոնային մի կտորից ու ուշադրություն՝ դլե յամանից ու գլխարկով հայոց կոմպոզիտորի Արցախ և մեկ այլ ռազմահայրենասիրական գործից /ստեղ չեղած մազերս բիզ-բիզ էին կանգնել/: Մենք մեր ողբն ու դատարկ ռազմահայրենասիրությունը պիտի բռթենք ամենուր:Դովլաթովը շատ հանգիստ է տարել իր՝ կիսով չափ հայ լինելու փաստը, իսկ մեր բեմադրիչները շատ ծանր են տարել դա ու սարքել ներկայացման մեխը /ազնավուրն էլ ա հայ շարքից/....Հա, հասկացանք, հայի արյուն կա մեջը: Ինչ ասեմ, ահավոր գեղցի ու անճաշակ բեմադրություն, էկլեկտիզմի վերջին խազը:Ես համարյա թե վստահ եմ, որ նրանք չեն կարդացել Դովլաթովի գրածները: Հա հենց տենց, ոչ թե կարդացել ու չեն հասկացել, այլ հենց՝ չեն կարդացել:Իմիջիայլոց ներկայացումը սկսվեց կես ժամ ուշացումով՝ բարձրաստիճան հյուրերի էինք սպասում` Րիտոչկային, ամենայն հայոց նավաստուն...Դրական բանը մեկն էր՝ երկրորդ պլանի դերասանների խաղը շատ լավն էր:
Հ.Գ. Դովլաթովն իմ ամենասիրած արձակագիրն ա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել