Tert.am-ը գրում է․

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գրիգոր Առաքելյանին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին:

ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Արտաշես Թումանյանը նշանակվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից՝ հրամանագրում, մասնավորապես, նշված է.

 «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

 Արտաշես Թումանյանին նշանակել Իրանի Իսլամական Հանրապետության Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Թեհրան)»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել