Tert.am-ը գրում է․

Ոչ մի քաղաքականություն, ես այսօր կրթության և գիտության նախարար եմ, չեմ զբաղվում քաղաքականությամբ կրթության հաշվին, չեմ զբաղվում կրթությամբ՝ քաղաքականության հաշվին: Երևանի պետական բժշկական համալսարանում էլեկտրոնային գրադարանի սրահի բացման ժամանակ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժարվեց լրագրողների հետ խոսել քաղաքական իրադարձությունների մասին` վերը նշված պատճառաբանությամբ:

«Մեկտեղելով առաջին հայացքից այդքան դժվար համադրելի ֆունկցիաները, ինչպիսին ակտիվ քաղաքական գործիչն է, որպես ՀՀԿ փոխնախագահ և կրթության ու գիտության նախարար, որը պետք է լինի ավելի բարեկիրթ, փափկասուն և այլն, փորձում եմ տարբերակումները մտցնել,-ասաց Արմեն Աշոտյանը,-oրեր կան, պահեր կան, տեղեր կան, որտեղ ես քաղաքական հայտարարությունները մեծ սիրով անում եմ, իսկ իմ հիմնական աշխատանքը երբեք չեմ մոռանում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել