Բրիտանական, թուրքական կայքերի կողմից տարածվում է կեղծիք, թե Գերմանիան պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և թե պաշտոնական Բեռլինն իրականում շատ փաստեր է թաքցնում: Ցավոք, այդ հակագերմանական արշավանքին միացել են նաև մեր որոշ անգլասերներ։ Առիթն ու պատճառը, թերևս, հասկանալի են՝ Բրիտանիայի թագուհու մասնակցությունը Գալիպոլիի «խրախճանքին»... Դրանով փորձում են շեղել հասարակական լայն խավերի ուշադրությունը վերջերս պատմաբանների կողմից հրապարակված այն ուղեգծից, որ Հայոց ցեղասպանության կազմակերպման հետևում կանգնած է ոչ թե Բեռլինը, այլ Լոնդոնն այնպես, ինչպես Հնդկաստանից Սինգապուր հայաթափման քաղաքականության իրականացնող։ Փրկելով անգլիական կառավարության դեմքն այն փաստարկից, որ Բեռլինն առերեսվել է, դատապարտել և նույնիսկ կոչով դիմել Թուրքիային ճանաչել այն՝ որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երաշխիք, և դա չէր արել Մեծ Բրիտանիան, որոշ ուժեր կեղծեցին պատմական փաստերը և հրամցնում են դա հայ հասարակությանը։

2005 թվականի հուլիսի 15-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Ցեղասպանության փաստը և դատապարտել է այն, կոչով դիմել կառավարությանը՝ քայլեր ձեռնարկել պատմական արդարության վերականգման ուղղությամբ, միջնորդել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգման գործում։

Կարելի է ասել ավելին՝ Գերմանիան ընդունել և դատապարտել է Ցեղասպանության փաստը դեռ 1919 թվականին, երբ Յ.Լեփսիուսի փաստերի հիման վրա արդարացվեց Սողոմոն Թեհլերյանը..

Թե այսօր Հայաստանում ումից է պետք փրկել Լոնդոնի երեսը և վարկաբեկել Բեռլինը՝ կարելի է միայն ենթադրել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել