Վաշինգթոնը դեպի Եվրոպա գնացող գազատար խողովակի նախագծում մերժում է Իրանի մասնակցությունը։
Այդ մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ամուս Հեչշտեյնը։ Նրա փոխանցմամբ՝ սահմանված պատժամիջոցների պատճառով Իրանը չի կարող մասնակցել դեպի Եվրոպա գնացող գազատարերի նախագծերում։

Իրանը մտադիր էր Ադրբեջանի ու Թուրքմենստանի գազն իր տարածքով ու Թուրքիայի միջոցով հասցնել Եվրոպա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել