Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կարծիքով՝ վրաց հասարակությունը, վրաց ժողովուրդը խոհեմ է և թույլ չի տա, որպեսզի Մ.Սաակաշվիլին կարողանա վերադառնալ և Վրաստանում կրկին հաստատել իր իշխանությունը:
Նախկին վարչապետը նաև հայտարարել է, որ հասարակությունը պետք է հանգիստ լինի և լուրջ չվերաբերի այն լուրերին, ըստ որոնց, Սաակաշվիլիի թիմակիցները սադրանքների են պատրաստվում և նպատակ ունեն խառնակություններ հրահրել: 
Իվանիշվիլիի խոսքով՝ նախկին իշխանության ներկայացուցիչները չեն տիրապետում անհրաժեշտ ռեսուրսների՝ վերոնշյալ նպատակն իրականացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել