Tert.am-ը գրում է․

Իր երկարամյա կարիերայի ընթացքում հայտնի լիբանանահայ երաժիշտ, ջութակահար Արա Մալիկյանը երբեք չի դադարել զարմացնել: 

Ինչպես գրում է El periodico-ն` Արա Մալիկյանի նոր մարտահրավերն է` մարտի 26-ին` Suite Festival փառատոնի շրջանակներում, համերգով հանդես գալը Բարսելոնայի «Գրան Լիսեու» թատրոնում:

«Դա կլինի 30 տարում իմ կատարած ամենատարբեր գործերի, ինչպես նաև` իմ հեղինակած ստեղծագործությունների ամփոփումը: Իմ ստեղծագործություններում գերակշռում  է արևելյանը: Սովորաբար այն, ինչ  արևելյան է, հանգիստ է հնչում: Այն, ինչ ես եմ ներկայացնում, տարբերվում է», - ասել է երաժիշտը:

Ջութակահարն իր ծրագրում ներառում է հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Լիսեուի համերգի ժամանակ նրան կմիանան 12 երաժիշտ` որպես հակական ժողովրդական  երաժշտության  մասնագետներ:

«Լրանում է կոտորածների 100 տարին: Սա միլիոն ու կես  զոհերի հիշատակը հարգելու և պատմական ճշմարտությունը ճանաչելու միջոց է: Հայերս ոչինչ ավելին չենք ուզում: Կան երկրներ, որոնք չեն ճանաչել Ցեղասպանությունը: 100-րդ տարելիցը լավ հնարավորություն է դա անելու համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել