Ուրիշներին խելացի խորհուրդներ տալն ու օգնելը շատ ավելի հեշտ է, քան ինքն իրեն:
Ձեր պրոբլեմին նայեք … ուրիշի աչքերով: Ձեր հոր աչքերով: Ուսուցչի: Արտասահմանցու: Այլմոլորակայինի: Տվյալ պրոբլեմի մասնագետի: Օտարվեք ձեր պրոբլեմից (իրավիճակից) և խորհուրդ տվեք ինքներդ ձեզ:Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը հայտնի է բոլորին: Ասում են Էյնշտեյնն այսպես էր բացատրում հարաբերականության սկզբունքը. «Երբ գրավիչ աղջկա հետ ես մի ժամ անցկացնում, այդ ժամը րոպե է թվում: Իսկ եթե շիկացրած թավայի վրա ես մեկ րոպե նստում, ապա այդ րոպեն ժամեր է թվում»:
Երբ մարդն անմիջականորեն պրոբլեմային, տհաճ իրավիճակի ներսում է, նա ինտենսիվ բացասական հույզեր և ապրումներ է ունենում, որոնք էլ արգելակում են մտածողությունը և վատացնում ինքնակարգավորումը: Մարդը պարզապես պատեպատ է խփվում և կապակցված մտածել անհնար է լինում: «Իր յուղի մեջ տապակվելիս» խնդրի լուծումը գտնելը գործնականում անհնար է դառնում: Լրիվ այլ իրավիճակ է, երբ կողքից ես նայում իրավիճակին, ասես դա մեկ ուրիշին է վերաբերվում: Այդ դեպքում լուծումը գտնելը շատ ավելի հեշտ է: Իրավիճակից օտարվելիս, կողքից նայելիս ամեն ինչ լրիվ այլ ձևով է երևում: Հարաբերականության սկզբունքը (հաշվարկի այլ համակարգից տվյալ երևույթը, պրոբլեմը դիտարկելը) էյնշտեյնը մշտապես կիրառում էր պրակտիկայում: Գիտակցաբար օտարվում էր, «վեր էր բարձրանում» պրոբլեմից: Պրոբլեմին նայում էր կողմնակի մարդու աչքերով (բնականաբար խելացի և կիրթ մարդու աչքերով): Այսինքն պրոբլեմը տեսնում էր ամբողջությամբ: Իսկ դրանից հետո նոր ձեռնամուխ էր լինում լուծման որոնմանը: Երբ նայում ես ուրիշի աչքերով, հույզերն անջատում ես և լուծումը գտնելը շատ է հեշտանում: Նեյրոլինգվիստիկական ծրագրավորման մեջ շատ լավ հայտնի է, որ տեսակետը, դիտման կետը փոխելիս ապրումների բովանդակությունը լրիվ այլ է լինում: Դա շատ լավ կիրառվում է հոգեթերապիայում: Էյնշտեյնը հարաբերականության սկզբունքից զատ կիրառում էր նաև … հումորի և պատկերավոր մտածողության սկզբունքները: Նա իրեն պատկերացնում էր «տիեզերքով սլացող լույսի ճառագայթ» և … հայտնագործեց հարաբերականության տեսությունը: 
Առանցքային կանոններ
Oգնեք ինքներդ ձեզ: Այո, ուրիին օգնելը միշտ էլ ավելի հեշտ է: Հիմարին խորհուրդներ տալ պետք չէ: Նա չի կարողանա դրանցից օգուտ քաղել: Իսկ խելոք մարդուն խորհուրդներ տալ չարժե. նա ինքը կարող է խորհուրդներ տալ իրեն: Այնպես որ ինքներդ ձեզ խորհուրդ տվեք:Հստակ ձևակերպեք ձեր պրոբլեմը: Ձայնագրեք այն դիկտոֆոնի կամ ձայնագրիչի վրա: Մի քանի անգամ լսեք ձայնագրությունը: Նրանում ձեր ձայնը փոխված կլինի: Պատրանք կառաջանա, որ խորհրդի կարիք ունի մեկ ուրիշը: Ուրեմն խորհուրդ տվեք նրան, ով խնդրում է ձեզ:
Վարժություններ ինքնուրույն մարզվելու համար
Ձեր իրավիճակին նման մի քանի իրավիճակներ դիտարկեք: Պատկերացրեք, որ օգնելու խնդրանքով ձեզ դիմել է ձեր ընկերը, բարեկամը, մտերիմ մարդը: Ձայնագրեք պրոբլեմի լուծման բոլոր տարբերակները, որոնք դուք կարող եք առաջարկել: Պրոբլեմները կարող եք վերցնել հորինված կամ իրական: Լուծումները թելադրելիս ձեր ձայնը պետք է հեղինակավոր հնչի: Իսկ խորհուրդները պետք է լինեն մտածված և կշռադատված, կարծես ինչ-որ մեկն արդեն պատրաստվում է գործադրել դրանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել