Հարգված երգիչ Ռուբեն Հախվերդյանը մասնակցում էր ԲՀԿ ընդլայնված խորհրդի նիստին: Ինչպես երևում է` Ռուբեն Հախվերդյանը հիմա էլ հայտնվել է ԲՀԿ-ի ճամբարում:

Այս առումով կարելի է նշել, որ Հախվերդյանը պահում է իրեն իսկական ճամբարափոխի պես: Եկեք հիշենք, որ ոչ վաղ անցյալում Հախվերդյանին մի ժամանակ էլ երկրորդ նախագահ Քոչարյանն էր լավ նայում, նվերներ էր անում, Դաշնակցականների մոլի հետևորդն էր, ընտրությունների ժամանակ փառաբանում էր հին ընկերներին:

Իսկ հիմա արդեն Ռուբեն Հախվերդյանի սազը սկսել է գովել ԲՀԿ-ին: Լավ հասկացանք, որ փողը շատ է, բա քո անո՞ւնը: Քո երգերը թողած՝ ո՞ւր ես քաղաքականության մեջ ընկել: Եկել ես մի դաշտ, որտեղ երեսդ ես սևացնում:

ՀԳ. Ամեն մարդ թող զբաղվի նրանով, ինչի մեջ հաջողության կարող է հասնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել