Հոկտեմբերի 11ին Արյունաբանական կենտրոնում մեկնարկում է «Դարձիր հերոս, նվիրիր արյուն» արյունատվության ակցիան: Ակցիան կազմակերպել են The Laboratory-ն , Be Informed ՀԿ և Արյունաբանական կենտրոնը: Այն նվիրված է լինելու Արյունաբանական կենտրոնում բուժվող հիվանդներին և արյունատվության ընթացքում հավաքագրված արյունը ԱՆՎՃԱՐ տրամադրվելու է այդ իսկ հիվանդներին:
Բազմիցս կազմակերպվում են նմանատիպ ակցիաներ Արյունաբանական կենտրոնում, և օր օրի ավելի ու ավելի շատ մարդիկ են տեղեկացվում արյան դոնորության մասին, որոնք դառնալով դոնոր իրենց մարդասիրական քայլն են անում արյան փոխներարկման կարիք ունեցող հիվանդների նկատմամբ:
Ցավում եմ, որ առայժմ Հայաստանում արյան դոնորների շատ քիչ մասն են հանդիսանում անհատույց դոնորներ: Այնուամենայնիվ այդ թիվը, ի ուրախություն մեզ բոլորիս, աստիճանաբար աճում է:
Ուզում եմ բարձրաձայնել, որ եթե երկրում արյան դոնորների թիվը քիչ է , ապա դրա պատասխանատուն միայն հասրակությունն է:
Ոչ բոլորը կարող են դոնոր հանդիսանալ, բայց, բոլորը կարող են օգնել և տարածել այս ինֆորմացիան:
Ուստի ԲՈԼՈՐԻԴ կսպասեմ վաղը ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ին ժԱՄԸ 9:00-ից մինչև 12:00 Արյունաբանական կենտրոնում, որը գտնվում է Ներսիսյան 7 հասցեում: Վստահ եմ վոր Ձեր մեջ կգտնվեն մարդիկ ովքեր մեծ պատրաստակամությամ կգան և ՆՎԻՐԵԼՈՎ ԱՐՅՈՒՆ ԿԴԱՌՆԱՆ ՀԵՐՈՍՆԵՐ:
Հ.Գ. Ի դեպ բոլոր դոնորներն սպասվում են հաճելի անակնկալներ:
Մինչ վաղը))

Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է՝

* Լինեք 18 տարին լրացած


* Հիվանդացած չլինեք դեղնախտով

* Վերջին 6 ամսվա ընթացքում 1 ամիս և ավելի տևողությամբ բացակայած չլինեք Հայաստանից

* Լինեք առնվազն 55 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք, և 65կգ՝ եթե արական սեռի ներկայացուցիչ եք

* Վերջին 24 ժամվա ընթացքում ալկոհոլ օգտագործած չլինեք

* Արյունատվությանը ներկայանալ սոված

* ԱՐՅՈՒՆԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ԱՆՁՆԱԳՐՈՎ ԿԱՄ ՏՂԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԻՆԳՐՔՈՒՅԿՈՎ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել