Երիտասարդ տղամարդը Պուլկովո օդանավակայանում սթրիփթիզի չարտոնված սեանս է կազմակերպել օդանավակայանում զննության համար: Նա մերկացել է ու այդ տեսքով զարմացած ոստիկանների աչքի առաջ անցել է մետաղորսիչի միջով:

Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, մերկ ներկայացումը իբրև կազմակերպել է օդանավակայանի IT-բաժնում աշխատող անձանցից մեկը:

Սթրիփթիզի տեսագրությունը հայտնվել է օդանավակայանում:

Կադրերում երևում է, թե ինչպես է երիտասարդը հանում ամբողջ հագուստը, ապա միանգամայն հանգիստ անցնում մետաղական դետեկտորի միջով: Ընդ որում՝ օդանավակայանի աշխատակիցները, անհայտ պատճառներից ելնելով, չեն խոչընդոտում տղամարդուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել