Կատակ չեմ անում:

Սիրելի բարեկամներ, հետազոտական նպատակով նյութեր եմ հավաքում ընտրովի (ՀՀ ԱԺ պատգամավորներ, քաղաքապետ...) և վարչական ու քաղաքական (նախարար, մարզպետ, քաղաքապետ...) պաշտոն զբաղեցնող անձանց մականունների, և, եթե հնարավոր է՝ դրանց ստուգաբանության կամ ծագումնաբանության մասին: Ներկա պահին հիշում եմ որոշ մասը: Ուղիղ քսան տարի այն ժամանկվա ԱԺ կազմում քաչալներ, խուճուճներ, ծաղիկներ, ճոյտեր, լեդիներ կային (քաչալ Նապո, ծաղիկ Ռուբո, լեդի Հակոբ, ճոյտ...) և այլն կային, հետո դրանց փոխարինեցին ավելի կոշտ անուններ՝ նեմեցներ (նեմեց ռուբո)... Այսօրվա կազմը, հատկապես ՀՀԿ-ն ուղղակի փունջ է՝ լֆիկ, շմայս, յուվեցի, բուռնաշ, թոխմախցի... Հետազոտությանս նպատակն է՝ հասկանալ, քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար մարդ նախ պետք է մականունի արժանանա, թե՞ այն ձեռք է բերում քաղաքական գործունեության ընթացքում: Որքանո՞վ է մարդ արժանի իր մականունին և որքանով է մականունը աշխատում մարդու համար: Խնդրում եմ, եթե կարելի է, լրացրեք նյութի պակասը: Սկզբունքը հետևյալն է.

Լֆիկ Սամո - Սամվել Ալեքսանյան, ՀՀԿ կուսակցություն, 2008-2012, 2012... ԱԺ: Լֆիկ մականունն ստացել է իր մասնավոր տնտեսվարման ակունքներին լիֆչիկի առևտրով զբաղվելու համար: Նրա հասցեին գործածվում են նաև հետևյալ մականունները... (եթե այդպիսիք կան)

Մուկ - Հովիկ Աբրահամյան, ներկա պահին՝ ՀՀ վարչապետ, 2012թ. գումարման ԱԺ նախագահ, ՀՀԿ կուսակցություն: Մուկ մականունն ստացել է, ըստ չստուգված ինքնախոստովանության, մանկական տարիներին ծնողների պահած քաղցրեղենը մկան նման գողանալու համար: Նրա հասցեին գործածվում են նաև հետևյալ մականունները .... (եթե այդպիսիք կան):

Նեմեց Ռուբո - Ռուբեն Հայրապետյան, ներկա պահին՝ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, օլիգարխի համարում ունեցող ռեստորանային և ժամնցի վայրերի ձեռնարկատեր, ՀՀԿ, 2012թ. գումարման ԱԺ պատգամավոր, ՀՀԿ: Ընտրվելուց անմիջապես հետո հրաժարվել է պատգամավորական մանդատից իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած հրեշավոր մարդասպանությունից հետո բարձրացած հանրային ընդվզման ճնշման ներքո: «Նեմեց» մականունի բացատրությունը...

Ֆլեշի Բարսեղ - Բարսեղ Բեգլարյան, քաղաքական կամ վարչական պաշտոն չունի, «Ֆլեշ» մականունն ստացել է, հավանաբար, «Ֆլեշ» անունը կրող դիզվառելիքի և բենզին վաճառքով զբաղվող ձեռնարկության տերը լինելու համար: Իր հերթին ձեռնարկությունը «Ֆլեշ» անունն ստացել է թղթախաղի անունից, որի մոլի սիրահար է Բարսեղ Բեգլարյանը: Չի բացառվում, որ Ֆլեշը նախապես է եղել Բեգլարյանի մականունը:

Լիսկա - Սուրիկ Խաչատրյան, ներկա պահին՝ Սյունիքի մարզի մարզպետ: ՀՀԿ: Լիսկա անունն ստացել է, ըստ շրջանառվող լուրերի, բենիզինի մանրածախ առևտրով զբաղվելու տարիներին, բենզինը մեքենայի բաքը լցնելու խողովակը բռնած՝ «լից գա» (լցրու, թող գա) կրկնությունների համար:

Խնդրում եմ, ով ինչ գիտի, թող լրացնի մեկնաբանություններում: Ոչինչ, եթե նույն մարդու մասին տարբեր տեղեկություններ լինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել