Ի թիվս շատ այլ անթույլատրելի բաների՝ Ծառուկյանը երեկվա իր ելույթում ևս մի շատ կարևոր ու կոպիտ սխալ թույլ տվեց, որն առանձին վերլուծության կարիք ունի։ Խոսքն այն մասին է, որ երբևիցե բանակում չծառայած Ծառուկյանը ոչ տարավ, ոչ բերեց ու Սերժ Սարգսյանին մեղադրեց նաև սահմանային լարվածության ու մարտական կորուստներ ունենալու մեջ։

Քաղաքականությունում պոպուլիզմը ոչ միայն հայտնի, այլև լայնորեն կիրառվող գործիք է, սակայն բերեք արձանագրենք, որ բանակի ու զինվորի արյան վրա արված պոպուլիզմն արդեն ընդունելի չէ։ Ընդունելին ո՞րն է, բերեք իրերն իրենց անունով կոչենք՝ սրբապղծություն է։

Ու այս կոնկրետ դրվագը ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ բարձրաստիճան պաշտոններ ու հասարակական բարձր դիրք ունենալու համար պետք է պարտադիր նախապայման լինի զինվորական ծառայությունը, որովհետև եթե Ծառուկյանը ծառայած լիներ, կյանքում գոնե մի անգամ սահմանը խրամուղու միջից պահեր, պատկերացում ունենար ռազմական գործից, ապա կկանչեր իր ճառը գրած պաթետիկ հանճարներին ու կասեր. «Տղերք/աղջկերք ջան, էս մի մասում հիմարություն եք գրել, ուղղեք»...

Սահմանային լարվածության մեջ մեղավոր է Ադրբեջանը, ու Սերժ Սարգսյանի միակ «մեղավորությունն» այն է, որ չի անում այնպես, որ ադրբեջանցիները լարվածություն չստեղծեն։ Այն է՝ հողերը հետ չի տալիս։ Հավանաբար Ծառուկյանի ելույթը գրողները կամ չեն հասկանում, որ լարվածությունն իջեցնելու միջոցը հենց Արցախը հանձնելն է, դրա համար են հիմարություններ գրում, կամ էլ լավ էլ հասկանում են, ու ուզածներն էլ այդ է։

Զոհերին էլ հանգիստ թողեք, էդ ասլան տղերքը դրա համար չզոհեցին իրենց, որ էսօր ամեն մի դոդ իրենց անունը շահարկի՝ հանուն իր քաղաքական նպատակների ու ամբիցիաների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել