Վարդան Օսկանյանը, պատասխանելով «օբյեկտիվ լրատվության սիմվոլ» օլիգարխասեր Պետրոսի հարցերին, հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է իրենց որևէ պարագայում անձնական վիրավորանքներ չհասցնել, այլ քննարկել և քննադատել քաղաքակիրթ մակարդակում:
Հարգելի՛ պրն Օսկանյան, իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ ֆեյսբուքում ԲՀԿ-ական ֆեյքերը և ԲՀԿ-ական ակտիվիստներն ուղղակիորեն անձնական վիրավորանքներ են հասցնում բոլոր նրանց, ովքեր չեն կիսում ձեր տեսակետները, և ինչպե՞ս կմեկնաբանեք, որ ԲՀԿ-ական լրատվական կայքերը (որոնցից, ի դեպ, Գագիկ Ծառուկյանը երկար տարիներ համառորեն հրաժարվում էր), ուղղակիորեն անձնական վիրավորանքեր հասցնելով, տարիներ շարունակ վիրավորում և ծաղրում են բոլոր նրանց, այդ թվում և երկրի բարձրագույն իշխանություններին՝ Գագիկ Ծառուկյանի կամ ԲՀԿ-ի տեսակետները չկիսելու կամ քննադատելու համար:
Ցավում եմ, բայց շատ հաճախ Ձեր խոսքերն ու գործերը չեն համընկնում:
Ի դեպ, հարգելի՛ պարոն Օսկանյան, ո՞վ է Ձեզ իրավունք տվել խոսել Հայաստանի քաղաքացիների անունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել