Թաիլանդի Սուան Ֆուենգ շրջանում Սբ. Վալենտինի օրվա տոնակատարությունների շրջանակներում երեք զույգեր մասնակցում են «Թաիլանդի արկածային հարսանիք 2015»-ի մարտահրավերներին՝ անցնելով ոչխարների հոտի միջով...

... ինչպես նաև ներքև սլանում մետաղալարի պարանով:

Լիսեստերի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրում են Ռիչարդ Երրորդի գանգի վնասվածքը, որի պատճառով վրա է հասել նրա մահը:

Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում մոդելները ներկայացնում են Քանյե Ուեսթի և Adidas-ի համագործակցության արդյունքում ստեղծված աշուն/ձմեռ 2015 հավաքածուն:

Մյանմայի ընդդիմադիր առաջնորդ Աունգ Սան Սու Կին ողջունում է աջակիցներին՝ անկախության հերոս Աունգ Սանի 100-ամյակին նվիրված տոնակատարությանը:

Սան Պաուլոյի Կոնգոնհաս օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռը:

Պարողները Վիեննայի Օպերայի պարահանդեսի բացման արարողությանը: Ավանդական պարահանդեսի բացումը տեղի է ունենում Ավստրիայի նախագահի կողմից, այնուհետև Վիեննայի Ֆիլհարմոնիկի ու Պետական բալետի անսամբլի ելույթից հետո 144 երիտասարդ կանայք ու տղամարդիկ մասնակցում են պարահանդեսին:

Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքի Իսլամական կենտրոնում մահմեդական աղջիկը ձեռքին է պահում մոմը՝ Հյուսիսային Կարոլինայում սպանված երեք մահմեդականների հիշատակին կազմակերպված մոմավառության ժամանակ:
Սպանված մահմեդական ուսանողների ընտանիքները պնդում են, որ սա ատելության հողի վրա կատարված հանցագործություն է:

Պեկինում Գարնան փառատոնի միջոցառումներին ընդառաջ՝ լուսամփոփներով զարդարված ծառը:

Ակնոցներով շունը Նյու Յորքում ընտանի կենդանիների նորաձևության շոուից առաջ:

Վառ վարդագույն շնիկը Նյու Յորքի ընտանի կենդանիների նորաձևության շոուին:

«Փոքրիկ հսկայական աղջիկը» անունով հայտնի մարիոնետը Ավստրալիայի Պերթի Լենգլի այգում, ներկայացման ժամանակ:




