Բոլորիս կողմից շատ սիրված և սպասված «Ֆուլ հաուս» սիթքոմի 2-րդ եթերաշրջանը կմեկնարկի մարտից: Հեռուստադիտողն իր սիրելի հերոսների կյանքի նոր իրադարձություններին կարող է հետևել  ամեն երկուշաբթի և չորեքշաբթի՝ ժամը 21:00-ին:


Ինչպես արդեն գիտեք, փոփոխություններ են տեղի ունեցել նաև դերասականան կազմում: Դերային գիծն ավարտվելու պատճառով մարտից սերիալում էլ չեն լինելու Արսենի ընկերուհի Յանան՝ Մարիամ Մելիքյանը, և սրճարանի մենեջեր Ռուզաննան՝ Անատի Սաքանյանը:

Ի դեպ, Անատի Սաքանյանը հարցազրույցներից մեկում իր երկրպագուներին տեղյակ էր պահել այս մասին, և շուտով նրան կտեսնենք նոր գեղարվեստական ֆիլմում: 

Նոր «Ֆուլ հաուսում» լինելու են երկու նոր պերսոնաժներ։ Մեկը տիկին Տամարայի եղբոր որդին է, որը գալիս է Մոսկվայից։ Հերոսի անունը Տիգրան է, դերակատարն է Դավիթ Աղաջանյանը, ում հիշում ենք «Դժվար ապրուստ» սերիալից: Ըստ սցենարի՝ աղջիկները վերջինիս օգտագործելու են Արսենին կառավարելու համար:


Եվ մյուս նոր կերպարը՝ Լիկայի ընկերուհին՝ Եվան։ Դերակատարը Լիլիթ Հարոյանն է։



Ինչպես հասկացաք, մեզ նոր ու հետաքրքիր զարգացումներով եթերաշրջան է սպասվում:  

2-րդ եթերաշրջանն ավարտվելու է հունիսի 1-ին, իսկ առաջին նկարահանումները կսկսվեն արդեն փետրվարի 17-ին: Այնպես որ, զինվենք համբերությամբ: Շատ քիչ մնաց։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել