Բելգիա, Բրյուգե: Հեքիաթային Բրյուգեն կհմայի այցելուներին: Քաղաքի բաց հրապարակները, խաղաղ տներն ու խճաքարերով փողոցներն անկրկնելի ռոմանտիկ մթնոլորտ են ստեղծում: Զույգերը կարող են նավակներով զբոսել գեղեցիկ լայն ջրանցքներով, բարձրանալ Բելֆորտ աշտարակի 366 սանդուղքները՝ քաղաքի հրաշագեղ տեսարանները վայելելու համար:

Brugge, Belgium

Բուենոս Այրես, Արգենտինա: Բուենոս Այրեսի գունագեղ գիշերային կյանքն ու մշակութային բազմազանությունը չի կարող անտարբեր թողնել ոչ ոքի: Կարող եք այցելել օպերա, բալետ, ճաշել անկրկնելի, յուրահատուկ ռեստորաններում, այցելել բուտիկներ, քայլել ու պիկնիկ կազմակերպել զբոսայգիներում և, իհարկե, տանգո պարել հանրահայտ Ռոխո Տանգո ակումբում:

Buenos Aires, Argentina

Կինկե Տեռռե, Իտալիա: Իտալական քարքարոտ ափերի այս բնակավայրն ասես սիրավեպերի էջերից դուրս եկած լինի: Այցելուները կարող են հետազոտել բնակավայրի խաղաղ փողոցերը, զբոսնել գեղեցիկ արահետներով ու ծովեզրով: Այստեղ է գտնվում նաև հայտնի Հանբուրի բուսաբանական այգին:

Cinque Terre, The Italian Riviera

Վիեննա, Ավստրիա: Դանուբ գետի վրա գեղեցիկ բազմած Վիեննան հարուստ է պատմությամբ ու ցնցող ճարտարապետությամբ: Գեղատեսիլ այգիներով զբոսանքից ու մարմարե շատրվաններով զմայլվելուց հետո ըմբոշխնեք լավագույն շեֆ-խոհարարների անկրկնելի ուտեստները և վայելեք խմիչքն ու պարեք մինչև լուսաբաց:

Vienna, Austria

Կիոտո, Ճապոնիա: Խաղաղ հանգստությամբ պարուրված Կիոտոն հայտնի է իր պատմական սրբավայրերով, տաճարներով ու պալատներով: Ծաղկած բալենիները շրջապատում են մայթերն ու արահետները՝ ռոմանտիկ մթնոլորտ ստեղծելով: Գեղեցիկ պագոդաները հանդարտ նստած են փարթամ բնության մեջ, իսկ չինական մշակույթի ազդեցությամբ ստեղծված չնաշխարհիկ այգիներն իսկական դրախտ են հիշեցնում:

Kyoto, Japan

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել