ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արտաշավանում, Ապարանում, Սպիտակում, Ստեփանավանում, Տաշիրում, Վանաձորում, Աշոցքում և Սևանում տեղում է ձյուն:

Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում, Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններից մինչև Քաղսի ընկած ճանապարհին, Արթիկ– Ալագյազ հատվածում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Խիտ մառախուղ է Մարալիկ-Լանջիկ ճանապարհահատվածում և Թալինի տարածաշրջանում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել