Ուժեղ ձյունատեղումները կաթվածահար են արել ԹուրքիանOrer.am-ը գրում է․

Թուրքիայի արևմտյան մասում ուժեղ ձյունատեղումները կաթվածահար են արել կյանքը մեծ քաղաքներում: Անկարայում և Ստամբուլում փակվել են դպրոցները, չեղյալ են հայտարարվել թռիչքներն օդանավակայաններում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Փետրվարի 9-ին սկսված ձյունը Ստամբուլում երեկ գիշերվանից ավելի է ուժեղացել: Ձնաբքի պատճառով, որի արագությունը կազմել է ժամում 80 կմ, չեղյալ են հայտարարվել ծովային երթուղիները: Ձյունատեղումը կաթվածահար է արել նաև կյանքը Քարթալում, Մալթեփեում, Սանջաքթեփեում և Չամլըջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել