Քանի՞ մարդ կա, որ կարող է թվել խորհրդային 5 մանիակի։ Շատերի համար ճանաչելին, թերևս, միայն Անդրեյ Չիկատիլլոն է, ով, ինչ խոսք, լինելով պատմության ամենադաժան մարդասպաններից մեկը, այնուամենայնիվ, միակ սերիական մարդասպանը չէր, ով գործում էր Խորհրդային Միությունում։
Ձեզ ենք ներկայացնում Խորհրդային Միության 7 ամենասարսափելի սերիական մարդասպաններին։
1. Անդրեյ Չիկատիլլո, «Ռոստովյան մորթող», «Քաղաքացի Իքս»
Այս սատանան խլել է 53 մարդու կյանք, ինչի համար դատապարտվել է մահապատժի։ Նա պատմության ամենահայտնի սերիական մարդասպաններից մեկն է։ Գործել է 1978-1990 թվականներին, ու դատաքննության ժամանակ ապացուցվել է, որ նա իրականացրել է 53 սպանություն. 7-16 տարեկան 21 տղաներ, 9-17 տարեկան 14 աղջիկներ և 18 տարեկան ու դրանից բարձր 17 կին։
2. Ալեքսանդր Պիչուշկին, «Բիտցևյան մանիակ», «Շախմատիստ»
Ցմահ ազատազրկման դատապարտված Պիչուշկինը մեղավոր է ճանաչվել 49 մարդու սպանության և ևս 3 մահափորձերի համար։ Իր առաջին սպանությունը նա բավականին երկար է պլանավորել ու այն իրագործելուց հետո հասկացել է, որ էլի է ցանկանում սպանել։ Վերջնականապես նա դա հասկացել է Չիկատիլլոյի դատավարությունից հետո։ Հետագայում նա խոստովանել է, որ նախանձել է Անդրեյ Չիկոտիլլոյին ու ցանկացել է գերազանցել վերջինիս՝ զոհերի ցուցանիշով։ Ի տարբերություն Չիկատիլլոյի՝ Պիչուշկինը սեռական ոտնձգություններ չէր իրականացնում իր զոհերի հանդեպ ու բոլորին սպանում էր խեղդամահ անելու միջոցով։ Հետո նա հանում էր իր զոհերի աչքերը, ծվեն-ծվեն էր անում երեսը, երբեմն կտրում էր նրանց քթերը... Սակայն այդ ամենը նա անում էր առաջին հերթին զոհերի ինքնությունը պարզելը բարդացնելու համար։
Տկաչն ինչ-որ առումով ֆենոմեն է, որովհետև ինքը խոստովանել է մոտ 100 մարդու սպանության մասին, քննությունը կասկածում է նրան մոտ 80 սպանության մեջ, իսկ դատավարության ընթացքում հաջողվել է ապացուցել 37 սպանություն։ Նա գործել է 1980-2005 թվականներին Ղրիմի, Զապորոժյեի, Դնեպրոպետրովսկի ու Խարկովի շրջանների տարածքներում։ Նրա զոհերը սովորաբար 9-17 տարեկան աղջիկներին էին։ Տկաչը դատապարտվել է ցմահ ազատազրկման։
3. Գեննադի Միխասևիչ, «Վիտեբսկյան խեղդողը»
1971-1985 թվականներին այս սրիկան սպանել է 36 կանանց։ Սպանություններից շատերը զուգորդվում էին բռնաբարությամբ։ Միխասևիչի ոճի առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ նա միանգամից չէր հարձավում զոհի վրա, այլ այնպես էր անում, որ նրանք իրենց կամքով էին նստում նրա կարմիր զապորոժեց, իսկ ապա նա արդեն կամ գայթակղելով, կամ էլ բռնի ուժով բերում էր նրանց մի ամայի վայր ու սեռական հարաբերություններ էր ունենում, իսկ հեշտանքի պահին խեղդամահ էր անում նրանց։
4. Վասիլիյ Կոմարով, «Շաբլովյան մարդասպան», «Մարդ-մեքենա»
Խորհրդային պատմության մեջ առաջին հաստատված սերիական մարդասպանը Վասիլիյ Կոմարովն էր, ով գործում էր իր չարագործությունները Մոսկվայում 1921-1923 թվականներին։ Նրա զոհն են դարձել 33 տղամարդիկ, որոնց Կոմարովը սպանում էր հետևյալ սցենարով. ծանոթանալով հերթական տղամարդու հետ՝ խորամանկությամբ բերում էր նրան իր տուն՝ ինչ-որ բան վաճառելու պատրվակով, որտեղ հարբեցնում էր նրանց օղիով ու սպանում մուրճի հարվածներով, իսկ երբեմն էլ խեղդամահ անելով։ Այնուհետև նա դիակները տեղավորում էր պարկերի մեջ ու մեծ զգուշավորությամբ թաքցնում դրանք։ Բացահայտվելուց հետո Կոմարովը ենթարկվեց մահապատժի։
5. Սերգեյ Տկաչ, «Պավլոգրադյան մանիակ», «Պոգոլովյան մանիակ»
Տկաչն ինչ-որ առումով ֆենոմեն է, որովհետև ինքը խոստովանել է մոտ 100 մարդու սպանության մասին, քննությունը կասկածում է նրան մոտ 80 սպանության մեջ, իսկ դատավարության ընթացքում հաջողվել է ապացուցել 37 սպանություն։ Նա գործել է 1980-2005 թվականներին Ղրիմի, Զապորոժյեի, Դնեպրոպետրովսկի ու Խարկովի շրջանների տարածքներում։ Նրա զոհերը սովորաբար 9-17 տարեկան աղջիկներին էին։ Տկաչը դատապարտվել է ցմահ ազատազրկման։
6. Սերգեյ Ռյախովսկիյ, «Բալաշիխյան մորթողը»
Ռյախովսկին մահապատժի է ենթարկվել 19 մարդու սպանության համար։ Իր առաջին հանցանքը նա իրականացրեց 1988 թվականին՝ սպանելով մի արվամոլի։ Ինքը՝ Սերգեյը, համարում էր, որ իր առաքելությունը մարմնավաճառներից ու արվամոլներից երկիրը մաքրելն է՝ հետագայում ռեինկարնացվելու ակնկալիքով։ Նա սպանել է 19 մարդու, և ևս 6-ին հաջողվել է փրկվել։ Դրանց մեծամասնությունը տարեց կանայք էին, բայց, այնուամենայնիվ, նրա զոհերի թվում էին 5 տղամարդ ու երկու դեռահաս։
7. Միխայիլ Նովոսկոլով, «Ապստամբ նեկրոֆիլը»
Այս ցուցակում սա միակ մարդն է, ով դատապարտվել է հարկադիր բուժման 22 մարդու սպանության համար։ Նովոսկոլովն իր հարցաքննությունների ժամանակ ցնցում էր անգամ շատ բաներ տեսած փորձառու քննիչներին։ Օրինակ, մի անգամ նա հայտարարել է. «Դիակը ճաշի նման է, որքան ավելի երկար է մնում, այնքան ավելի համեղ է դառնում։ Դա այսպես հասկանալ չես կարող, դա պետք է փորձել»։ Մեկ ուրիշ անգամ էլ այս սրիկան հարցրել էր իր քննիչին, թե արդյո՞ք նա երբևիցե սեռական ակտ ունեցել է 6-ամյա աղջկա հետ, ով 2-3 ժամ մահացած վիճակում մնացել է արևի տակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել