Մեր օրերում գրավչության ու գայթակղիչ լինելու չափանիշներն ընդգծված արտաքին բարեմասնությունների ու որոշակի դիմախաղի հետ են կապվում։
Ժամանակն է սեքսուալության նոր չափանիշ սահմանել։ Գայթակղիչ լինելու իրական բնույթը ոչ թե ձևի ու չափի մեջ է, այլ ոճի, վերաբերմունքի ու բազմաթիվ տեսանելի մանրուքների մեջ։ Ու դա շատ ավելին է, քան բաց մաշկը, որ մենք տեսնում ենք ամսագրերում, համացանցում ու հեռուստացույցով։

Սեքսուալությունը մտածողություն է՝ լինելու և ապրելու հարմարավետությունը։ Հոլի Բերի

Երբևէ եղե՞լ է, որ ամբոխի մեջ տեսնես մեկին, ով գրավի ուշադրությունդ իր արտաքինով, այնուհետև նրան ճանաչելուց հետո զարմանաս, թե ինչն էր, որ հրապուրել էր քեզ նրա մեջ։ Իսկ եղե՞լ է դեպք, երբ հանդիպել ես մեկին, ով արտաքնապես այնքան էլ գրավիչ չի եղել, սակայն նրան ճանաչելով՝ նկատել ես նրա ամեն մի մասնիկից բխող բացարձակ գրավչությունը։
Ամենից շատ մարդկանց գրավում է դրականը, իսկ դրական ու երջանիկ լինելու համար փորձեք այս որակները զարգացնել Ձեր մեջ։
Եղեք երջանիկ՝ եղեք գայթակղիչ։

 1  Բարոյական քաջություն: Երջանիկ մարդիկ պաշտպանում են այն, ինչ ճիշտ է, և նրանք չեն ենթարկվում շրջապատի ճնշումներին՝ նոր քմահաճույքներով ու թրենդներով տարվելով։ Նրանք քաջություն ունեն, համոզմունքներ ու ներքին ուժ՝ անելու այն, ինչ ճիշտ են համարում, մինչդեռ մյուսները ենթարկվում են այլոց չափանիշներին ու դառնում նրանց արժեքների ստվերը։ Քամելիոնները գրավիչ արարածներ են, սակայն այն կանայք ու տղամարդիկ, ովքեր գիտեն՝ ինչին են հավատում, ինչն են արժևորում և քաջությամբ կանգնում են իրենց հավատալիքների ու արժեքների կողքին, անհամեմատելի սեքսուալ են։

 2  Ինքնավստահություն: Երջանկությունը որոշ չափով վստահություն է պահանջում, որը թույլ է տալիս մեզ հավատալ, որ մենք արժեք ունենք, որ սիրո, ընկերության ու հաջողության արժանի ենք։ Երջանիկ մարդիկ հավատում են սեփական ուժերին և հավատում են հմտություններ ու որակներ ձեռք բերելու իրենց կարողությանը՝ կյանքն այնպես ապրելու համար, ինչպես որ ցանկանում են։
Պետք է, սակայն, հիշել, որ սա չի վերաբերում կեղծ վստահությանը, որը թաքցնում է անպաշտպանության զգացումը, երբ անձն իր պահվածքով ցուցադրում է իր ձեռքբերումներն ու չափազանցնում իրենց կարողություններն ու կենսափորձը։ Սեփական եսն ընդունելու, սիրելու կարողությունն ու սեփական մաշկի մեջ հանգիստ զգալու կարողությունն է իրական ինքնավստահությունը, և ոչինչ այնքան գայթակղիչ չէ, որքան խոնարհաբար բխող այդ ինքնավստահությունը։

 3  Հոգատարություն: Երջանիկ մարդիկ հոգատար են, նրանք հաշվի են առնում մյուս մարդկանց կարիքները։ Կյանքում փոփոխություն անելը նրանց համար կարևոր քայլ է և նրանց անհատականության կարևոր մասնիկը։ Նրանց հոգատարությունը չափվում է նրանով, թե ինչպես են վերաբերվում մյուսներին, այդ թվում նրանց, ում նրանք չեն ճանաչում։

 4  Կիրք:  Երջանկությունն իր մեջ ներառում է կրքով ու նպատակասլացությամբ լի կյանք ապրելը։ Երջանիկ կյանքը խորը նշանակություն ունեցող իրադարձություններով ուղղորդվող կյանքն է։ Երջանիկ կյանքով ապրող մարդիկ ոգևորված ու կյանքով են լցված, որովհետև նրանց համար ամեն օրը ևս մեկ հնարավորություն է անել այն, ինչ նրանք սիրում են, որովհետև իրական կրքով լցված մարդիկ շատ հետաքրքրություններ ունեն, ու հազվադեպ է, որ նրանք կձանձրանան կամ չեն իմանա, թե ինչ անել։
Կիրք ու նպատակներ ունենալն ամենագայթակղիչ բանն է։ Գայթակղիչ մարդիկ սիրում են կյանքը, սիրում են մարդկանց, սիրում են այն, ինչով նրանք անց են կացնում իրենց ժամանակը։

 5  Պատասխանատվության զգացում: Երբևէ հանդիպե՞լ ես երջանիկ մեկին, ով շարունակաբար փախչում է պատասխանատվությունից, մեղադրում ու մատնացույց անում մյուսներին ու  արդարացումներ փնտրում չբավարարող կյանք ունենալու համար։
Երջանիկ մարդիկ իրենց կյանքի համար պատասխանատվությունն իրենց ձեռքն են առնում։ Նրանք հավատում են, որ իրենց երջանկությունն իրենց մտածողության, հավատալիքների, վերաբերմունքի, բնավորության ու պահվածքի արդյունքն է։ 
Սա այն որակներից մեկն է, որն անչափ գայթաղիչ է մարդու մեջ։

 6  Համեստություն: Ստախոսները ծածկում են ճշմարտությունը։ Նրանք քաջություն չունեն կանգնելու իրենց կյանքի իրականության կողքին։ Ազնվությունը երջանիկ մարդկանց որակներից մեկն է։ Ազնվությունն ու անկեղծությունը վստահության զգացում են առաջացնում, իսկ վստահությունն այնքան ձգող ու գայթակղիչ է։

 7  Սեփական եսն ընդունելը: Երջանիկ մարդիկ իրական են։ Նրանք  գիտեն՝ ով են և ինչպիսին են։ Նրանք ճանաչում են իրենց զգացմունքներն ու իրենց ժամանակը ծախսում են՝ սովորելով, աճելով ու զարգանալով։ Սեփական անհատականությունն ընդունող մարդիկ ներում են իրենց թերությունները, սակայն չեն արդարացնում դրանք։ 
Նրանք իրենց թուլություններն ընդունում են ու աշխատում են՝ աճելու և իրենց թույլ կողմերն ուժեղ կողմերի փոխակերպելու համար։ 
Սա ներքին հանդարտություն է ստեղծում, որը գրավում ու ձգում է մյուսներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել