««ՉԻ» աղբյուրների պնդմամբ, առաջիկայում ՀՀ առողջապահության փոխնախարար է նշանակվելու Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի դեկավար Գագիկ Միրիջանյանը: Նրան ցանկանում են նշանակել Աժ պատգամավոր Արա Բաբլոյանի որդու՝ Արման Բաբլոյանի փոխարեն, որն այս տարվա հունվարին հրաժարական էր ներկայացրել։ Ի դեպ, Գագիկ Միրիջանյանը ևս համարվում է «պապայի տղա». երիտասարդի առաջխաղացման հարցում մեծ դեր է ունեցել հայրը՝ վիրաբույժ Մուշեղ Միրիջանյանը: Մինչ այդ, ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, թեև նշանակումը դեռ տեղի չի ունեցել, այս լուրն արդեն իսկ լուրջ դժգոհություն է առաջացրել նախարարության աշխատակիցների մեջ. բժշկական շրջանակներում երիտասարդի նկատմամբ այնքան էլ լավ չեն տրամադրված»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել